Վիքիպեդիա:Նշանակալիություն
| Այս էջը մեկ ակնարկում՝ Եթե որևէ թեմա վստահելի երկրորդական աղբյուրներում նշանակալից լուսաբանում է ստացել, որոնք թեմայից անկախ են, ապա դա որպես ջոկ հոդված ընդգրկման չափանիշներին բավարար է համարվում: |
Վիքիպեդիայի մեջ, նշանակալիությունը որոշում է արդյոք մի թեմա իր սեփական հոդվածի արժանի է թե ոչ: Հոդվածի թեմաները պետք է նշանակալի կամ «շեշտման արժանի» լինեն: Նշանակալիության որոշումը անհրաժեշտորեն թեմայի հռչակի, կարևորության, կամ ժողովրդականության չեն կախված -- թեև դրանք կարող են ներքևում բացատրված ուղեգծերին հետևող թեմայի ընդունելիությունը ուժեղացնեն:
Որևէ թեմա բավական նշանակալի է համարվում իր հոդվածն ունենալու համար եթե հետևյալ նշանակալիության ուղեգծերին համապատասխանում է: Որևէ թեմա կարելի է նաև նշանակալի համարվել եթե հետևյալ ավելի առանձնահատուկ ուղեգծերից մեկի չափանիշներին համապատասխանի՝ Ակադեմիկոսներ, Գրքեր, Քրեական գործեր, Կինոնկարներ, Երաժշտություն, Թվեր, Կազմակերպություններ և ընկերություններ, Մարդիկ, և Ցանցի բովանդակություն:
Սույն նշանակալիության ուղեգծերը լոկ ընդգծում են, թե որքան հարմար է մի թեմա իր սեփական հոդվածն ունենալու համար: Նրանք ուղղակիորեն չեն սահմանափակում հոդվածների բովանդակությունը: Վիքիպեդիայի բովանդակության վերաբերյալ քաղաքականությունների համար տեսեք՝ Չեզոք տեսակետ, Վավերականելիություն, Ոչ սկզբնական հետազոտություն, Ինչ Վիքիպեդիան չէ, և Ապրող անձանց կենսագրություններ:
Ընդհանուր նշանակալիության ուղեգիծ [խմբագրել]
Եթե որևէ թեմա վստահելի երկրորդական աղբյուրներում նշանակալից լուսաբանում է ստացել, որոնք թեմայից անկախ են, ապա դա որպես ջոկ հոդված ընդգրկման չափանիշներին բավարար է համարվում:
- «Նշանակալից լուսաբանում» նշանակում է թե աղբյուրները ուղղակի մանրամասորեն են հասցեագրում թեման, և ոչ մի սկզբնական հետազոտություն պետք չի բովանդակությունը քամելու համար: Նշանակալից լուսաբանումը չնչին հուշացումից ավելին է, սակայն հարկ չկա թեման աղբյուրի նյութի հիմնական առարկան լինի:[1]
- «Վստահելի» նշանակում է աղբյուրները խմբագրական անձեռնմխելիություն պետք ունեն, որը առիթ տա վավերական նշանակալիության որակավորում, ըստ վստահելի աղբյուրների ուղեգծին:
Նշումներ [խմբագրել]
- ↑ Օրինակներ՝ Սոբելի 360-էջանոց և Բլեքի 528-էջանոց գրքերը ԱյԲիԷմի մասին պարզապես ոչ-չնչին են: Սակայն, Բիլ Կլինտոնի կենսագրության(Martin Walker (1992-01-06). «Tough love child of Kennedy». The Guardian. http://www.guardian.co.uk/usa/story/0,,1240962,00.html.) մեջ Ուակերի մեկ նախադասությամբ Թրի Բլայնդ Մայս երաժշտական խմբի հուշումը պարզապես չնչին է:
|
||||||||||||||||||||