Վիքիպեդիա:Ստորագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնդրում ենք ստորագրել ձեր հաղորդագրությունները քննարկման էջերում։

Ինչպե՞ս ստորագրել[խմբագրել]

Ստոագրությունը տեղադրելու համար, սեղմեք կարմիրով ընդգծած կոճակը։
Ինչպես մուտքագրել չորս ալիքանշան

Հաղորդագրության վերջում ավելացրեք ~~~~ (չորս թիլդա կամ ալիքանշան)։ Հիշելուց հետո, այս ալիքանշանների փոխարեն հայտնվում են ձեր ստորագրությունը և խմբագրման ժամանակդ։

Ինչու՞ ստորագրեմ[խմբագրել]

Սա կտա ձեր հաղորդագրությանը անձնականություն, որը կօգնի նաև այլ մասնակիցներին նույնացնել ձեզ, որպես ձեր կողմից կատարված ներդրումների հեղինակ, այդ հաղարդագրությունը թողած մասնակցի հետ։

Որտե՞ղ ստորագրեմ[խմբագրել]

Միայն քննարկման էջերում կամ խորհրդարանում թողած ձեր հաղորդագրությունների վերջում։ Վիքիպեդիայի հոդվածները երբեք չեն ստորագրվում։

Այցելեք նաև[խմբագրել]