Վիքիպեդիա:Հինգ սյուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:5Ս

Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքները կարելի է ձևակերպել հետևյալ 5 սյուների միջոցով։

BluePillar.svg Վիքիպեդիան հանրագիտարան է, որը ներառում է տարրեր ընդհանուր և մասնագիտական հանրագիտարաններից, ալմանախներից, և աշխարհագրական բառարաններից։ Պարունակությունը պետք է լինի վավերական՝ հաստատվի վստահելի աղբյուրներով։ Մեր խմբագիրների անձնական փորձը, մեկնաբանությունները, կամ կարծիքները այստեղ տեղ չունեն։ Վիքիպեդիան արտահայտության բեմ, գովազդային հարթակ, ունայնության մամուլ, անարխիայի կամ ժողովրդավարության գիտափորձ, ամեն տեսակ տեղեկության հավաքածու կամ համացանցային տեղեկագիրք չէ։ Վիքիպեդիան նաև բառարան, լրագիր կամ սկզբնաղբյուների հավաքածու չէ․ այդ տեսակ պարունակությունը կարելի է ներդնել Վիքիմեդիայի քույր նախագծերում։
 
GreenPillar.svg Վիքիպեդիան չեզոք տեսակետ ունի։ Սա նշանակում է, որ մենք ձգտում ենք ունենալ այնպիսի հոդվածներ, որոնք չեն պաշտպանում միայն մեկ տեսակետ։ Երբեմն սա նշանակում է ներկայացնել բազում տեսակետներ, ամեն տեսակետ ճշգրտորեն ներկայացնել, ցույց տալ ամեն մեկի համատեքստը և խուսափել որևէ տեսակետ որպես «ճշմարտություն» կամ «ամենալավ տեսակետ» ներկայացնելուց։ Սա նշանակում է հնարավորության դեպքում մեջբերել վավերական, հեղինակավոր աղբյուրներ, հատկապես վիճելի թեմաների դեպքում։ Երբ չեզոքության մասին կոնֆլիկտ է առաջանում, մանրամասերը կարելի է մանրամասերը քննարկել քննարկման էջում, և հետևել վիճարկման որոշմանը։
 
YellowPillar.svg Վիքիպեդիան ազատ պարունակությամբ նախագիծ է․ յուրաքանչյուր մարդ կարող է խմբագրել, օգտագործել ու տարածել։ Հարգեք հեղինակային իրավունքի կանոնները։ Քանի որ ձեր բոլոր ներդրումները հասարակության ազատ լիցենզիայի տակ են, ոչ մի խմբագիր որևէ հոդվածի տերը չէ. ձեր բոլոր ներդրումները կարող են և կարելի է անգթաբար խմբագրել և վերաբաժանել։
 
OrangePillar.svg Վիքիպեդիայի մասնակիցները պարտավոր են հարգել միմյանց՝ հարգե՛ք մյուս խմբագիրներին նույնիսկ տարաձայնությունների դեպքում։ Եղե՛ք Քաղաքավարի։ Խուսափեք խմբագրական պատերազմներից, անձնական հարձակումներից և ընդհանրացումներից: Համաձայնություն գտեք, խուսափե՛ք խմբագրման կռիվներից, հետևե՛ք Առավելագույն երեք ետշրջման կանոնին և հիշեք, որ հայերեն Վիքիպեդիայիում կա 142 066 հոդված, որոնց վրա կարիք կա աշխատելու և տարաձայնությունները քննարկելու։ Բարյացակամությամբ գործեք, երբեք Վիքիպեդիան մի պառակտեք ձեր իրավացիությունը ապացուցելու համար, և ուրիշների կողմից էլ բարյացակամություն ենթադրեք։ Այլ վիքիկիցների հանդեպ եղեք բաց և ջերմ։
 
RedPillar.svg Վիքիպեդիան անփոփոխ կանոններ չունի բացի այստեղ ներկայացված հինգ ընդհանուր սկզբունքներից։ Հոդվածները թարմացնելու հարցում համարձակ եղեք և մի մտահոգվեք սխալներ անելու առումով։ Ձեր ջանքերը կարիք չէ, որ կատարյալ լինեն․ որովհետև նախկին վարկածները ուրիշ ընտրության բացակայությամբ հիշվում են, այսինքն ձեր բոլոր հնարավոր վրիպումները ուղղելի են։

Տես նաև[խմբագրել]