Վիքիպեդիա:Ինչ Վիքիպեդիան չէ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիան համացանցային հանրագիտարան է և հիմնված է համացանացային համայնքի փոխադարձ հարգանքի վրա, որն հետաքրքրված է ստեղծել բարձրակարգ հանրագիտարան։ Հետևաբար, գոյություն ունեն որոշակի բաներ, որոնք Վիքիպեդիան չէ։

Ոճ և ձևաչափ[խմբագրել]

Վիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ[խմբագրել]

Վիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ, այլ թվային հանրագիտարանի նախագիծ է։ Բացի տեղեկությունների ստուգելիության (verifiability) և այս էջում թվարկած այլ մոտեցումների, Վիքիպեդիայում թեմաների թվաքանակի և ողջ կոնտենտի ծավալին վերաբերող գործնական սահմանափակումներ չկան։ Սակայն, կա կարևոր տարբերություն թե ինչ կարող է արվել, և ինչ պետք է արվի, ինչը ներկայացված է ստորև բերված Պարունակություն բաժնում։ Հետևաբար, այս քաղաքականությունը ամենը ավելացնելու թույլատվություն չէ՝ հոդվածները պետք է համապատասխանեն պարունակությանը վերաբերվող քաղաքականություններին, հատկապես հինգ սյուներում ներկայացվածներին։

Հոդվածի ծավալը խելամիտ սահմաններում պահելը կարևոր է Վիքիպեդիայի հասանելիության համար, հատկապես դանդաղ Համացանցային կապ ունեցողների, կամ բջջային հեռախոսներից Վիքիպեդիայի այցելուների համար, քանի որ հոդվածի ծավալը անմիջականորեն ազդում է էջի ցուցադրման համար ծախսվող ժամանակի, ինչպես նաև բեռնումից հետո էջի հետ աշխատելու հարամարավետության և արագության վրա (տես Վիքիպեդիա:Հոդվածի չափս)։ Երկար հոդվածները ավելի փոքր հոդվածների տրոհելը և հիմնական հոդվածում կարճ նկարագրություն թողնելը, հոդվածի զարգացման բնական ուղին է։։ Որոշ թեմաներ տպագիր հանրագիտարաններում ներկայացված են միայն կարճ ու անփոփոխ հոդվածներով, բայց մենք կարող ենք ավելի շատ տեղեկություն ներառել, ավելացնել արտաքին հղումներ և հաճախակի թարմացնել։ Թե այլ ինչով է Վիքիպեդիան տարբերվում տպագիր հրատարակումներից, դուք կարող եք իմանալ Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց։

Պարունակություն[խմբագրել]

Ցանկացած հանրագիտարանում, տեղեկությունները չեն կարող ներառվել զուտ այն պատճառով, որ նրանք ճշգրիտ են կամ օգտակար։ Բանավեճերն առ այն, թե ինի տեսաշկՉնայած նրան, որչ կարելի է համարել հանրագիտարանային հոդված, իսկ ինչ չէ, մի շարք թեմաների համար շարունակվում են, ստորև բերված են լավ օրինակներ թե ինչ Վիքիպեդիա չէ։ Բոլոր ստորև բերվակները չեն հավակնում լիովին ամբողջական լինելուն, (not intended to be exhaustive