Բլոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բլոգ (անգլ.՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր»), կայք, որի հիմնանական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։ Բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում)։ Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով)։

Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ։ Ըստ հեղինակների կազմի բլոգները լինում են անձնական, խմբակային (կորպորատիվ, ակումբային) կամ հրապարակային (բաց)։

Բլոգները տարբերակվում են[խմբագրել]

Ըստ հեղինակների[խմբագրել]

  • Անձնական բլոգ - վարվում է մեկ անձի (հեղինակի) կողմից
  • «Ուրվական» բլոգ - վարվում է անհայտ անձի կողմից, մեկ այլ անձի անունից
  • Կոլեկտիվ կամ սոցիալական բլոգ - վարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ բլոգի տիրոջ կամ մոդերատորների կողմից որոշված կանոններով
  • Կորպորատիվ բլոգ - վարվում է մեկ կազմակերպության անդամների կողմից

Ըստ բովանդակության տեսակի[խմբագրել]

  • Տեքստային բլոգ - հիմնականում պարունակում է տեքստեր
  • Ֆոտոբլոգ - հիմնականում պարունակում է լուսանկարներ
  • Երաժշտական բլոգ - հիմնականում պարունակում է երգեր
  • Պոդկաստինգ կամ բլոգկաստինգ - հիմնական պարունակությունը կազմում են ձայնագրիչի միջոցով ձայնագրված ձայնային հաղորդագրությունները
  • Վիդեոբլոգ - հիմնականում պարունակում է տեսանյութեր

Ըստ բովանդակության առանձնահատկության[խմբագրել]

  • Կոնտենտային բլոգ - բլոգ, որտեղ հրապարակվում են հեղինակային նյութեր
  • Մոնիտորինգային բլոգ - բլոգ, որը հիմնականում պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր
  • Մեջբերումներով բլոգ - բլոգ, որտեղ հատվածներ են մեջբերվում այլ բլոգներից
  • Տամբլելոգ, Տամբլոգ, Տլոգ - բլոգ, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ հղում, մեջբերում, վիդեո, լուսանկար, երկխոսություն, կամ այլ
  • Սպլոգ - սպամ-բլոգ

Ըստ տեխնիկական հիմքի[խմբագրել]

  • Stand alone բլոգ - առանձին հոստինգի և "շարժիչի" վրա կառուցված բլոգ
  • Պլատֆորմային բլոգ - որևէ պլատֆորմի վրա զետեղված բլոգ (LiveJournal, WordPress, Blogger կամ այլ)
  • Մոբլոգ - բլոգ, որը վարվում է բջջային կամ շարժողական տեխ. միջոցներով

Բլոգ պլատֆորմներ[խմբագրել]

Հայ բլոգերների շրջանում հայտնի բլոգ-պլատֆորմներ LiveJournal, Wordpress.com, Blogger
Հայ բլոգերների շրջանում հայտնի սոցիալական բլոգ սերվիսներ Facebook, Myspace,
Այլ բլոգ-պլատֆորմներ Ya.ru, Блоги@mail.ru, Tumblr, Xanga, LiveInternet

Արտաքին հղումներ[խմբագրել]