Վիքիպեդիա:Ադմինիստրատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:ԱԴՄԻՆ

Ադմինիստրատորները այն վիքիպեդիացիներն են, ովքեր որոշակի իրավասություններ ունեն Վիքիպեդիայի կայքը սպասարկելու համար։ Ներկայումս ադմին դառնալու ստանդարտները բավականին խստացվել են, սակայն Վիքիպեդիայի յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է դառնալ ադմին, եթե նա միառժամանակ ակտիվորեն մասնակցել է հանրագիարանաի կառուցմանը և վայելում է իր համայնքի վստահությունը։ Պարբերաբար նոր ադմիններ են գրանցվում տարբեր վիքինախագծերում։


Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ընթացիկ ցանկ[խմբագրել]


Ի՞նչ է նշանակում լինել ադմին[խմբագրել]

Ադմինիստրատոր լինելը որևէ իշխանություն չի տալիս մյուս օգտագործողների նկատմամբ։ Ադմիններն անհրաժեշտ են կայքերում շատ կարևոր գործառույթներ իրականացնելու համար;

  • Վանդալային խմբագրումների արագ հետ շրջում;
  • Գրանցված և անանուն մասնակիցների արգելափակում, եթե նրանք խախտում են Վիքիպեդիայի օրենքները և չեն ենթարկվում նախազգուշացումներին;
  • Նախատեսված էջերի ջնջում և ջնջված էջերի վերականգնում քննարկման դրական արդյունքների համաձայն;
  • Էջերի պաշտպանության սահմանում և լրիվ պաշտպանված էջերի ու MediaWiki անվանատարածքների խմբագրում;
  • Այլ ադմինների սխալ գործողությունների ուղղում;
  • Մասնակիցների հարցերին պատասխանել և այլ գործառույթներ։

Պաշտպանվող էջերը[խմբագրել]

  • Ադմինը կարող է անմիջականորեն խմբագրել Վիքիպեդիայի Առաջատար էջը և մյուս պաշտպանվող էջերը։ Տես՝ Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը։ Դուք կարող եք փոփոխություններ առաջարկել Առաջատար էջի Քննարկում բաժնում։ Առաջատար էջերը սովորաբար ամենաշատն են ենթարկվում խուլիգանական միջամտությունների։ Առաջատար էջը պաշտպանելը ցավոք անհրաժեշտություն է, որը կարող է սահմանափակել խմբագիրների ազատ մասնակցությունը, երբեմն պատահող անհոգ կամ անգրագետ խուլիգանական միջամտություններից զերծ պահելու համար։
  • Ադմինը կարող է պաշտպանության տակ դնել և պաշտպանությունից հանել էջերը։ Էջերը պաշտպանվում են միայն հազվադեպ հանգամանքներում, տես՝ Պաշտպանության քաղաքականություն։

Հոդվածը ջնջելը և ջնջածը վերականգնելը[խմբագրել]

  • Ադմինը կարող է ջնջել էջեր և դրանց պատմությունը։ Տես՝ Էջ ջնջելու քաղաքականությունը և Ջնջելու ուղեցույցներ ադմինների համար։ Եթե ուզում եք առաջարկել ջնջել որևէ էջ տես՝ Քվեարկել հօգուտ ջնջումի։ Էջ ջնջելը երբեմն տեխնիկական անհրհաժեշտություն է, երբ պետք է ջնջել վերահասցեավորված (redirect) էջերը նոր վերնագրով էջ ստեղծելու համար կամ վերականգնել մի էջ, որի պատմության հերթականությունը խախտվել է և հոդվածը պետք է վերականգնել մաս-մաս։ Լինում են դեպքեր, երբ պետք է պարզապես ջնջել առանց պարունակության կամ հիմարություն պարունակող էջերը։ Իսկ երբմեն պետք է լինում ջնջել հոդվածներ, որոնք պատճենվել են (copy-paste) այլ լեզուներով վիքիփեդիաներից, ինչը հեղինակային իրավունքների խախտում է։ Տես՝ հեղինակային իրավունք։
  • Ադմինը կարող է ջնջել պատկերները։ Այս փոփոխությունը անվերականգնելի փոփոխություն է, եթե պատկերը ջնջվեց՝ ուրեմն վերջ։ Տես՝ Պատկերի օգտագործման ուղեցույցենր։ Որևէ պատկեր ջնջելու առաջարկի համար տես՝ Ջնջման ենթակա պատկերներ։ Որևէ պատկեր ջնջելուց առաջ պարզապես պատճենեք պատկերը ձեզ մոտ համենայն դեպս և տես՝ Քվեարկել հոգուտ վերականգնումի։ Ուրիշ բան չմտածեք. պատկերների անվերադարձ կորուստը զուտ ծրագրային ապահովման անկատարությամբ պայմանավորված երևույթ է։

Ռիվերթ[խմբագրել]

Այս ֆունկցիան որը կոչվում է Ռիվերթ, թույլ է տալիս արագ վերականգնել էջերի մեջ կատարված փոփոխությունները։ Ամեն օգտագործող (գրանցված թե չգրանցված) կարող է նույն բանն անել մտնելով փոփոխված էջի պատմության մեջ։ Ադմինը դա կարող է ավելի արագ անել անանուն խմբագիրների խուլիգանությունից ազատվելու համար, նայելով որևէ օգտագործողի ներդրումների ցանկին։

Վանդալիզմի հետքերը մաքրելը[խմբագրել]

Սիսոփները կարող են թաքցնել վանդալիզմը վերջին փոփոխությունների միջից։ Դա անելու համար պետք է ավելացնել &bot=1 նշանները URL-ի վերջից, որով մեկ ուրիշ յուզեռ կատարել է իր ներդրումները։ Տես նաև en:wikipedia:bots


Արգելափակում և ապաարգելափակում[խմբագրել]

  • Սիսոփը կարող է բլոք դնել IP հասցեների, IP ռենջերից և յուզեռական հաշիվների վրա որոշակի և անորոշ ժամանակով։
  • Սիսոփը կարող է բլոքը հանել IP հասցեներից, IP ռենջերից և յուզեռական հաշիվներից։

Ինտերֆեյսի դիզայնը և շարահյուսությունը[խմբագրել]

  • 2003 թվականի դեկտեմբերի 6-ից սիսոփները կարող են փոխել ինտերֆեյսի տեքստը խմբագրելով Մեդիավիքի վերնագրերի ֆոները էջերը։ Դրա մեջ մտնում է էջերի վերևներում գրվող տեքստը,ինչպես օրինակ "Special:Whatlinkshere" անվանումները և այն էջը, որը կերևա մուտք չունեցող օգատագործողին, եթե վերջինս փորձի տեքստ խմբագրել(en:MediaWiki:Blockedtext

Ինչ է նշանակում դառնալ ադմին[խմբագրել]

Եթե ուզում եք սիսոփի իրավասություններ ունենալ, ձեր անունը ավելացրեք en:Wikipedia:Requests for adminship ֆայլում ըստ պահանջվող կարգի, ինչպես նկարագրված է այնտեղ։ Ձեր թեկնածության համար կքվեարկեն մյուս հոդվածագիր խմբագիրները և եթե ձեզ սիրում են ձեր համայնքում, ուրեմն կընտրվեք ադմինիստրատոր։

Սովորաբար պետք է մի որոշ ժամանակ գոնե գրեք, խմբագրեք կամ ակտիվ օգտվող/մասնակից (user) լինեք մինչև ադմինի կարգավիճակի համար դիմելը, քանի որ քվեարկելու համար մյուս օգտվողները/մասնակիցները (user) պետք է ճանաչեն Ձեզ։
Մի մոռացեք նաև, որ մյուս ծրագրերը ինչպես օրինակ en:wikipedia:international Wikipedia իրենց կանոններն ունեն, որոնք կարող են մի քիչ տարբերվել սրանցից։

Ուշադիր եղեք, խնդրում ենք, և հոգատար!


Եթե ձեզ իրավասություն տրվի մտնել փակ էջերը մենք խնդրում ենք որ շատ խնամքով վերաբերվեք ձեր ստանձնած ֆունկցիաներին, հատկապես ջնջելու կարողությանը ինչպես էջերը այնպես էլ նրանց պատմությունը կամ նկարները (նկարները ընդմիշտ են ջնջվում առանց պատմության մեջ պահպանվելու), ինչպես նաև զգույշ եղեք ուրիշ օգտվողների/մասնակիցների (user) մուտքը IP հասցեները փակելու իրավասության նկատմամբ։ Ձեր նոր իրավասությունների մասին կարող եք իմանալ այցելելով en:Wikipedia:Administrators' how-to guide։ Անպայման ընթերցեք նաև այն էջերը, որոնք գալիս են en:Wikipedia:Administrators' reading list-ից մինչև սկսեք օգտվել սիսոփի իրավասություններից։

Գրանցված օգտագործողներ[խմբագրել]

Սովորական մուտք ունեցող յուզեռները այդ թվում նաև այցելուները որոնք դեռ չեն "գրանցվել" կարող են շատ բան անել, այդ թվում և ամենակարևորը. խմբագրել հոդվածներ և օգնել կառուցել կայքը՝ en:Wikipedia:Wikipedia maintenance։

Բայց միայն գրանցված յուզեռները կարող են en:wikipedia:image use policy կամ en:wikipedia:how to rename (move) a page; տես՝ Սպասարկող:Userlogin և ինքդ գրանցվիր։

Բյուրոկրատներ[խմբագրել]

Այն օգտվողները/մասնակիցները (user), ովքեր "բյուրոկրատ"-ի կարգավիճակ ունեն կարող են մյուս օգտվողներին/մասնակիցներին (user) սիսոփի կարգավիճակ տալ (սակայն չեն կարող զրկել սիսոփի կարգավիճակից)։ Բյուրոկրատներին ստեղծում են մյուս բյուրոկրատները այն ծրագրերում, որտեղ նմանները կան արդեն, կամ բյուրոկրատների ստեղծում են ստյուարդները այն ծրագրերի համար, որտեղ դեռ ոչ մի բյուրոկրատ չկա։ Սիսոփությունը (այսինքն սիսոփի գործունեությունը) գրանցվում է Սպասարկող:Log/rights en:Wikipedia:Bureaucrat log-ում։ Ստյուարդների կատարած սիսոփությունը գրանցվում է en:Meta:Special:Log/rights։


Ստյուարդներ[խմբագրել]

Այն օգտվողները/մասնակիցները (user), ովքեր «ստյուարդ» կարգավիճակ ունեն, կարող են փոխել ցանկացած օգտվողի/մասնակցի (user) մուտքի հնարավորությունը Վիքիմեդիա ցանկացած ծրագրում։ Սրա մեջ մտնում է սիսոփի իրավունքների տալն ու վերականգնելը և օգտվողներին/մասնակիցներին (user) "բոթ" նշան դնելը։ Նրանց գործողությունները գրանցվում են m:Meta:Bureaucrat log-ում։ Նրանց օգնության դիմելու համար կարելի է մտնել m:requests for permissions։ Սովորաբար նրանք չեն անում այն, ինչը կարող է անել տեղական բյուրոկրատը։

Դիվելոփերներ[խմբագրել]

Տեխնիկական մուտքի բարձրագույն աստիճանը պատկանում է դիվելոփերներին։ Նրանց գործունեությունը ըստ էության տեսանելի էլ չէ օգտվողների/մասնակիցների (user) համար։ Դեվելոփերները ուղղակի փոփոխություններ են կատարում ծրագրային ապահովման, այսինքն Վիքիմեդիա սոֆթվեյրի en:Wikipedia software և տվյալների բազաների մեջ։ Նրանք ադմինիստրատիվ ֆունկցիաներ չեն կատարում։ Նրանց հետ կարելի է կապվել m:Wikitech-L միջոցով։ Տես՝ m:Developer դիվելոփերների ցանկի և լրացուցիչ տեղեկությունների համար։

Ադմինի կողմից իրավասությունների չարաշահումը[խմբագրել]

Ադմինները կարող են հեռացվել, եթե չարաշահում են իրենց իրավունքները։ Ներկայումս ադմինները կարող են հեռացվել կամ Ջիմ Ուեյլսի (Jimbo Wales, Վիքիպեդիայի համահիմնադիր) հրամանով, կամ Արբիտրաժային հանձնաժողովի (անգլերեն) որոշմամբ։ Նրանց որոշմամբ ավելի փոքր տույժեր նույնպես կարող են կիրառվել խնդրահարույց ադմինների համար, ներառյալ՝ նրանց կողմից որոշակի լիազորությունների իրականացման սահմանափակումը։ Ադմինի ստատուսը հեռացնելու տեխնիկական հնարավորությունը ստյուարդների մոտ է։

Վիճաբանությունները[խմբագրել]

Եթե դուք կարծում եք, որ որևիցե ադմին ճիշտ չի վարվել Ձեր կամ այլ մասնակցի նկատմամբ, լավագույն լուծումը կլինի Ձեր մտահոգությունները հայտնել անմիջականորեն այդ ադմինին։ Փորձեք լուծում գտնել քաղաքակիրթ եղանակներով, այնուամենայնիվ՝ եթե խնդիրը լուծելի չէ երկու կողմերի միջև, կարող եք հետագա քայլերն իրականացնել ըստ Վեճերի լուծման կարգի (անգլերեն)։