Վիքիպեդիա:Ջնջման կանոնակարգ
| Քննարկման էջեր |
|
|
Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգը նկարագրում է այն ընթացակարգը, որով հեռացվում են Վիքիպեդիայի նվազագյուն չափանիշներին չհամապատասխանող էջերը (հոդվածներ, կատեգորիաներ, կաղապարներ և մեդիաֆայլեր)։ Կանոնակարգը նախատեսում է ջնջման երկու ընթացակարգ. համաձայնեցված ջնջում, որի դեպքում ջնջման որոշում է կայացվում առանձին քննարկման արդյունքում, և արագ ջնջում, որի դեպքում էջն անմիջապես հեռացվում է ադմինի կողմից։
Այն հոդվածները, որոնք ունեն անհեթեթ բովանդակություն կամ բոլորովին դատարկ են, կարող են անմիջապես ջնջվել։ Մյուս դեպքերում, հոդվածները ջնջվում են Վիքիպեդիայի համայնքի համաձայնությամբ։
Համաձայնեցված ջնջում [խմբագրել]
Ցանկացած մասնակից, ով գտնում է, որ որևէ էջ չի համապատասխանում Վիքիպեդիայի պահանջներին, կարող է ներկայացնել ջնջման առաջարկ։ Այդ դեպքում նա այդ էջում տեղադրում է {{ջնջել|պատճառը}} կաղապարը և ջնջման փաստարկները ներկայացնում ՎՓ:ՋԵՀ էջում։
Հոդվածը կարող է ջնջվել հետևյալ դեպքերում.
- Հանրագիտական նշանակություն չունեցող բովանդակություն,
- Ոչ չեզոք տեսանկյուն. գովազդային կամ քարոզչական բնույթ ունեցող բովանդակություն,
- Ոչ հավաստի տեղեկություններ, աղբյուրների բացակայություն,
- Չափազանց կարճ բովանդակություն (տեղադրվում է {{կարճ էջ}} կաղապարը),
- Մեծ մասամբ ոչ հայերեն կամ ոչ հայատառ բովանդակություն,
- Մեծ մասամբ վատ, անհասկանալի թարգմանություն,
- Ոչ պիտանի կամ ոչ նպատակահարմար կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր։
Արագ ջնջում [խմբագրել]
Այլ դեպքերում, նախապես քննարկելը և համաձայնության գալն անհրաժեշտ չեն։ Այդ դեպքերում էջում պետք է տեղադրել արագ ջնջման պիտակը ({{արագ ջնջել|պատճառը}}), որից սովորաբար կարճ ժամանակ անց էջը կջնջվի ադմիններից մեկի կողմից։
Արագ ջնջման պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ դեպքերը.
- վանդալություն, անհեթեթ բովանդակություն ունեցող կամ դատարկ էջեր,
- ոչ ազատ բովանդակության աղբյուրներից «պատճենված-փակցված» տեքստերը (տե՛ս Վիքիպեդիա:Պատճենել-փակցնել),
- ազատ աղբյուրներից «պատճենված-փակցված», առանց վիքիֆիկացման տեքստեր,
- Ոչ յունիկոդային (արմսկի ստանդարտի) դասավորությամբ գրված էջեր,
- Ոչ հայերեն կամ ոչ հայատառ բովանդակություն,
- Մեքենայական թարգմանություն,
- Տառասխալով կամ այլ կերպ սխալ անվանմամբ վերահղումներ (եթե բովանդակությունը փոխադրված է),
- Չօգտագործվող կամ կրկնակօրինակ կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր (օրինակ Վիքիպահեստից պատճենված պատկերներ)։
Ջնջված էջի վերականգնում [խմբագրել]
Ջնջված էջը կարող են վերականգնել միայն ադմինները։ Այն մասնակիցները, որոնք համաձայն չեն արդեն կատարված ջնջման փաստի հետ, կարող են ադմիններին խնդրել վերականգնել ջնջված էջը (դիմում կարելի է ներկայացնել Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակում)։
|
||||||||||||||||||||