Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Գրիգոր Օտյանի հոդվածում իր քույրերի նկարները ոչ ազատ տեսքով ունենալը պարտադիր չէ։ Բացի դա, ո՞նց ենք որոշում, թե քույրերից որի նկարն ենք թողնելու, քանի որ ըստ կանոնակարգի հոդվածում առավելագույնը մեկ ոչ ազատ պատկեր կարող է օգտագործվել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:54, 31 հունվարի 2024 (UTC)[reply]

Այս նկարները կարելի է բեռնել վիքիպահեստ, որպես լուսանկարներ, որոնք First published in the United States before 1929 կամ Author has been deceased for more than 70 years։ Ավետիսյան91 (քննարկում) 18:45, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, բայց ի՞նչ գիտենք, թե երբ է հեղինակը մահացել։ Ինչ-որ մեկը գուցե 25 տարեկանում նկարել է 1921 թվականին, մահացել է 95 տարեկանում՝ 1991 թվականին։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:38, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
«Կամ» Աշոտ ջան։ Առաջին պայմանը արդեն բավարարված է՝ First published in the United States before 1929։ Երկրորդը պայմանը կարող է և սխալ լինել, ոչինչ։ Ավետիսյան91 (քննարկում) 20:42, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
«published in the United States»? անկեղծ ասեմ, ես պահեստի ՀԻ կանոններից բան չեմ հասկանում, գուցե սխալ եմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:35, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Հ․_Հովնանյան_ընտանեկան_հիմնադրամ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--GeoØ () 12:55, 12 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ջնջել․ ոչ հանրագիտարանային է --ArmSiriusՔննարկում 17:31, 14 փետրվարի 2024 (UTC)[reply]
Բարև Ձեզ, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ներկայումս ՀՀ-ի խոշոռագույն, եթե ոչ ամենախոշոռ հիմնադրամներից է իր ֆինանսական միջոցներով։ Բազմաթիվ կազմակերպություններ է հիմնել, այդ թվում՝ Դեպի Հայկ | Birthright Armenia ու HIKEArmenia-ն։ Kokokhatcha (քննարկում) 17:23, 15 փետրվարի 2024 (UTC)[reply]
Թողնել, աղբյուրներ կան, լուսաբանվել է մամուլում, խոշոր ծրագրեր են անում, իմ կարծիքով նշանակալի է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:40, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Փոթորկաշուն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը հանրագիտարանային չէ։ «Առասպել» բաժինը լրիվ ավելորդ է, «Ըստ հույն պատմիչ Ստրաբոնի» և «Ըստ Մովսես Խորենացու» բաժինների կապը հոդվածի վերնագրի հետ ակնհայտ չէ։ «Ըստ Գևորգ Հալաջյանի» բաժնում Փոթորկաշան սահմանումը կա, ինչ-որ իմաստով, բայց գրեթե ամբողջ բաժինը քաղվածք է Գևորգ Հալաջյանից (ենթադրաբար)։ Ես հասկանում եմ, որ սա Հայերեն Վիքիպեդիայի 37-րդ հոդվածն է ու դրա պատճառով մի քիչ չեզոք չենք հոդվածի, բայց նման հոդված հաստատ այսօր ես չէի կարող ստեղծել, 10 տարի առաջ էլ չէի կարող։ Եթե պատմության համար անհանգստանում եք, գուցե ուրիշ անվանատարածքում պահե՞նք առաջին 100 հոդվածները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:56, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ճանապարհորդ-առաջնագնացներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ևս մեկ շատ հին հոդված, որը չի բավարարում ներկա պահանջներին։ Հոդվածում ասվում է «Անհրաժեշտ է առնվազն երեքական նախադասությամբ հոդվածներ գրել հետևյալ վերնագրերի համար», որից կարելի է ենթադրել, որ այն ստեղծվել է ոչ թե կարդացողների համար, այլ որպես օգնող ցանկ նոր հոդվածներ գրելու համար։ Սա հավանաբար մեր առաջին նման ցանկն է եղել :): Ջնջել կամ գոնե անվանափոխել «Ճանապարհորդների ցանկ» ու բարելավել en:List of travelers-ից։ Ի դեպ, եթե մեր առաջին հոդվածները քրքրելու հավես ունեք, Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/առաջին 1000 չջնջված հոդվածներ (2.18.2024)-ում հավաքել եմ 1000-ը։ Սահակը այս ցանկում հոդված ունի ու դեռ ակտիվ է! --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:25, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

Աիդին_Դավուդի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անաղբյուր հոդված ապրող անձի մասին, հավանաբար ոչ նշանակալի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:50, 18 փետրվարի 2024 (UTC)[reply]

Հսկաները (մուլտֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի հոդված, հնացած տեղեկություններ։ Նման ֆիլմ ժամանակին ուզել են նկարել, բայց հետո փոշմանել են։ Ինձ թվում է նշանակալի չէ, բայց հատկապես այս տեսքով պետք է ջնջել, քանի որ հոդվածը անցյալի մասին խոսում է ապագայի ձևով («Մուլտֆիմը էկրանին կհայտնվի 2020 թվականի նոյեմբերի 25-ին»), գոնե պետք է նորից գրել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:33, 21 փետրվարի 2024 (UTC)[reply]

Կողբաքար_(բերդ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անաղբյուր, նվազագույն պահանջներին չհամապատասխանող--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:39, 1 Մարտի 2024 (UTC)[reply]

Աստվածաշնչյան_Արարատի_անվանումներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը ունի ոճի խնդիր, «Աստվածաշնչյան Արարատի անվանումներ» թեման ինքնին առանձին հոդվածի համար նշանակալի չէ. այդ մի տողը կարելի է գրել Արարատ հոդվածում։ Հոդվածի մեծ մասը վերնագրի հետ կապ չունի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:51, 1 Մարտի 2024 (UTC)[reply]

Հայոց ազգային գվարդիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։ Խմբագրող (քննարկում) 11:52, 11 Մարտի 2024 (UTC)[reply]

Ջնջել, հոդվածի միակ աղբյուրը անհասանելի վիդեո է Յություբում, այսինքն այն անաղբյուր է։ Եթե մասնակցած լիներ ընտրություններին, ուրիշ բան, բայց այդ մասին տվյալ չկա հոդվածում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:43, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Քաղաքացիական_գիտակցություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ոչ նշանակալի--GeoØ () 14:55, 13 Մարտի 2024 (UTC)[reply]

Ջնջել, միակ աղբյուրը պաշտոնական կայքն է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:42, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Կաղապար:Ծանոթագրություններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Այս կաղապարը օգտագործվում է 2356 հոդվածում, բայց մեծ մասը բոտով ստեղծված հոդվածներ են և հանելը դժվար չի լինի։ Մյուս կողմից {{Ծանցանկ}} կաղապարը օգտագործվում է 244937 հոդվածում։ Ընթերցողների համար շատ ավելի հարմար կլինի, եթե հոդածները հայտնի/նման կառուցվածք ունենան։ Մեր հոդվածների մեծ մասը ունեն առանձին «Ծանոթագրություններ» և «Աղբյուրներ» բաժիններ, իսկ այս կաղապարը դրանք միավորում է՝ առանց բաժնի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:48, 14 Մարտի 2024 (UTC)[reply]

Քիմիայի_Նոբելյան_մրցանակ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Սա իմ առաջին հոդվածներից էր, բայց առաջինը չէր։ Մինչև այս հոդվածը ստեղծել ես մի քանի հոդված եմ գրել իմ ավազարկղում, այս հոդվածի դեպքում չգիտես ինչի որոշեցի հոդվածը ստեղծելու փոխարեն ավազարկղս անվանափոխել։ Արդյունքում այս պահին «Քիմիայի Նոբելյան մրցանակ» հոդվածի պատմության մեջ ինչ ասես կա, այդ թվում՝ Տիգրան Մարտիրոսյանի կեսնագրություն, ֆիզիկա, երկրաչափություն, ֆիզիկայի բաժիններ, ինչ-որ պատճենված հոդված, կաղապար, ֆիզիկայի նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ, հայկական ծագում ունեցող անձանունների ցանկ ու Էջմիածնի մայր տաճառ։ Էս ժամանակ ես դեռ չգիտեի, որ մեկից ավելի ավազարկղ ունենալու հնարավորություն կա ու շատ դեպքերում էս ամենը միաժամանակ են նույն ավազարկղում։ Կարճ ասած՝ «Քիմիայի Նոբելյան մրցանակը» սթից հոդված ա, բայց այս պահին Հայերեն Վիքիպեդիայի ամենաշատ վերափոխումներնով հոդվածներից մեկն է։ Առաջարկում եմ ջնջել, հետո նույն բովանդակությամբ նորից սկսել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:56, 14 Մարտի 2024 (UTC)[reply]

Խոսքը Սպասարկող:Ամենաշատփոփոխվող ցանկի մասին է։ 12-րդ տեղում է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:58, 14 Մարտի 2024 (UTC)[reply]
Ամրամ_Պետրոսյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։--GeoØ () 08:28, 17 Մարտի 2024 (UTC)[reply]

Գագիկ_Հարությունյան_(նորաձևության_լուսանկարիչ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։--GeoØ () 11:16, 17 Մարտի 2024 (UTC)[reply]

Էդուարդ_Հակոբյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--GeoØ () 15:41, 17 Մարտի 2024 (UTC)[reply]