Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղեկություն մասնակցի լեզուների մասին (Բաբելոն)
hy-N Հայերենը այս անձի մայրենի լեզուն է։
en-2 This user has intermediate knowledge of English.
ru-1 Этот участник владеет русским языком на начальном уровне.
Users by language
Smiley
Smiley
Այս մասնակիցը նախընտրում է «դու» դիմելու ձևը։
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Աշոտ ջան, ողջույն։ Կարո՞ղ եմ խնդրել բոտով առանձնացնել այն հոդվածները, որտեղ ծանոթագրությունների մեջ կան wordpress.com, blogspot.com/blogger.com, tumblr.com, facebook.com, twitter.com, youtube.com, instagram.com հղումներով սկսվող էջեր։ GeoØ () 19:23, 27 փետրվարի 2024 (UTC)[reply]

@GeoO ջան, Վիքիպեդիա:Ցանկեր/կասկածելի աղբյուրներով հոդվածներ էջը շաբաթը մեկ անգամ կթարմացնեմ։ Ցանկում նոր կայքեր ավելացնել կամ եղածները հանելու համար կարող ես խմբագրել Մասնակից:ԱշոտՏՆՂ/կասկածելի կայքեր.json էջը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:31, 27 փետրվարի 2024 (UTC)[reply]
Աշոտ ջան, շա՜տ մերսի ^^։ GeoØ () 06:54, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]
@GeoO ջան, էս խմբագրումս քեզ հաստատ կհետաքրքրի։ Կասկածելի կայքերից բացի մենք նաև ունենք հոդվածներ, որոնց աղբյուրը մասնակիցներից մեկի ավազարկղն է։ Այստեղ նման ավելի շատ հոդվածներ կան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:07, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]
Աշոտ ջան, երբևէ չէի մտածի, որ հոդվածներում ավազարկղները որպես աղբյուր կարող է ունենանք :/ Կսկսեմ մաքրել, այլ տարբերակ չունենք։ GeoØ () 06:21, 29 փետրվարի 2024 (UTC)[reply]
Իսկ հնարավո՞ր է այդ աղբյուրները բոտով մաքրել։ GeoØ () 06:24, 29 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հանել հնարավոր է, բայց ձեռքով ստուգել ու ճիշտ աղբյուր ավելացնելը ավելի ճիշտ կլինի, որովհետև ավելի խուճուճ դեպքեր էլ կան։ Հիմա գոնե հեշտ կարողանում ենք գտնել այդ հոդվածները, եթե հղումները բոտով հանեմ, գտնելը շատ ավելի դժվար կլինի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:38, 29 փետրվարի 2024 (UTC)[reply]

Աշոտ ջան, ողջույն։ Քննարկվող թեմայից մի քիչ շեղեմ, բայց շատ հեռու չեմ տանի։ Սպամի զտիչում կա մի կայք, որի պատճառով շատ հոդվածների անգլերենի կոդը չի լինում բերել։ Խոսքը about.com-ի մասին է։ Եթե այդ կայքի հղումը լինում է ծանոթագրության մեջ, զտիչը չի թողնում պահպանել էջը: Հատկապես նորեկների շրջանում դա իրարանցում է առաջացնում։ Ամենահետաքրքիրն այն է, որ անգլերենում այդ կայքը զտիչի մեջ չէ։ Մի քիչ ուսումնասիրեցի, պարզվեց, որ այդ կայքը փակվել է, հիմա ինչ-որ ուրիշ անունով է բերում, բայց նախկին հղումներն աշխատում են։ Օրինակ՝ սա. http://asianhistory.about.com/od/profilesofasianleaders/p/joserizalbio.htm Աշխատում է վերահղում, որը բերում է նույն բովանդակությունը, ինչ about.com-ում է եղել։ Հիմա խնդրում եմ այս հղումն օգտագործես ծանոթագրության մեջ, և կտեսնես, որ բերում է այսպիսի տեքստ. «Էջը, որը դուք փորձում եք հիշել արգելափակվել է սպամի զտիչի կողմից։ Սա հավանաբար արտաքին կայքին հղման պատճառով է։ Սպամ զտիչին գործադրած տեքստն է. about.com.»։ Այս հղումը վերցրել եմ en:José Rizal հոդվածից, որտեղ այն առանց խնդիրների աշխատում է։ Զտիչը հնարավո՞ր է ինչ-որ կերպ մաքրել։ Հ.Գ. Այս գրառումն էլ չթողեց պահպանել (խնդրում եմ հասցեում nowiki-ն հանես, նոր փորձես)։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ լինի ծանոթագրության մեջ։ --23artashes (քննարկում) 19:26, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]

@23artashes ջան, այդ կայքը MediaWiki:Spam-whitelist էջում ավելացնելու հետո ծանոթագրությունը տեղափոխել ստացվեց։ Այս կայքն Անգլերեն Վիքիպեդիայում էլ է փակված (Անգլերեն Վիքիպեդիայի ավազարկղում ավելացնել չստացվեց), բայց հոդվածում ծանոթագրությունը հավանաբար շատ վաղուց են ավելացրել, երբ դեռ փակված չէր, դրա համար հոդվածում ավելացնել ստացվել է։ Սպամ կայքերը բացելով նորեկների գործն ենք հեշտացնում, բայց մյուս կողմից սպամ կայքերն ենք բացում :) ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:59, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն, Աշոտ ջան։ Չգիտեմ՝ ինչու են փակել։ Բազմիցս նայել եմ, նորմալ, որակյալ նյութեր են։ Անգլերենում էլ շատ է օգտագործված։ Չեմ կարծում, որ բացելը խնդիր կառաջացնի։ -- 23artashes (քննարկում) 20:09, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]

Աշոտ ջան, բարև։ cite web կաղապարը հոդվածում |lang=zh բերում է (in չինարեն) (չինարեն)-ի տեղը, |accessdate= բերում է Retrieved Վերցված է-ի տեղը, |url= բերում է original օրիգինալ-ի տեղը գուցե ոչ թե «օրիգինալ», մի ուիշ բան-ման?։

Կասկածում եմ CS1 մոդուլ(ներ)իցա գալիս։ Կարա՞ս ուղղես։ - Kareyac (քննարկում) 13:50, 4 Մարտի 2024 (UTC)[reply]

P.S. Ես գրել եմ նաև Տվյալների էջում, նոություն կ՞ա։

Kareyac ջան, բարև։ Ես էի մեղավոր, թարմացրել եմ կաղապարը, բայց դեռ լրիվ չեմ թարգմանել, դեռ բոտով հոդվածների խնդիրներն եմ փորձում դզել։ Քո ասածները ուղղեցի, կստուգե՞ս։ Էսօր կնայեմ Վիքիդատան, կներես ուշացնելու համար, թռել էր մտքիցս։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:59, 4 Մարտի 2024 (UTC)[reply]
Աշոտ ջան, կարեվորա դու լավ լինես, մնացածը հեչ, դզվելու է։ Ճ - Kareyac (քննարկում) 15:02, 4 Մարտի 2024 (UTC)[reply]

Hello.

In the first days of March 2024, Azerbaijani authorities demolished the building of the Արցախի Հանրապետության Ազգային ժողով and of the en:Artsakh Freedom Fighters Union. Can you create an article about the Artsakh Freedom Fighters Union in Arnenian Wikipedia?

Can you add information with sources about the fate of both buildings?

Azerbaijan is systematically destroying every Armenian heritage in Nagorno-Karabakh from churches, cemeteries to statues and monuments. In Stepanakert, the Giant Cross was destroyed in late September 2023, the Eagle Monument was destroyed in February 2024, and the statues of Stepan Shahumyan, Charles Aznavour and Alexander Myasnikyan were destroyed in the first days of March 2024. Can you also add these in the Ստեփանակերտ article?

Yours sincerely, 31.200.23.71 18:26, 7 Մարտի 2024 (UTC)[reply]

Ջնջման խնդրանք[խմբագրել կոդը]

Աշոտ ջան, խնդրում եմ բոտովդ այս հոդվածներից հեռացնել ջնջված կաղապարը։ ∑ίγμα (քնն.) 23:10, 12 Մարտի 2024 (UTC)[reply]

@Sigma'am ջան, Արված է ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:11, 12 Մարտի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ։ ∑ίγμα (քնն.) 23:13, 12 Մարտի 2024 (UTC)[reply]

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Փայլուն գաղափարի շքանշան
Աշոտ ջան, նախ շատ ուրախ եմ, որ Հայերեն Վիքիպեդիայում ակտիվությունդ վերականգնել ես ։) Հետո էլ շատ մերսի ցանկերի և Վիքիպեդիան ավելի լավը դարձնելու գաղափարների համար։ GeoØ () 20:52, 13 Մարտի 2024 (UTC)[reply]
GeoO ջան, շատ-շատ շնորհակալություն։ Հույս ունեմ՝ երկար ժամանակ ակտիվ կմնամ։ Չնայած եթե կորեմ էլ, շատ հեռու չեմ կորի, մի օր էլի հետ եմ գալու ։) --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:45, 13 Մարտի 2024 (UTC)[reply]
Հարգելի՛ ԱշոտՏՆՂ, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Քիմիայի_Նոբելյան_մրցանակ» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ պատմությունը մաքրելու համար։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:56, 14 Մարտի 2024 (UTC)[reply]
Շատ սիրուն ծանուցում է ։ճ GeoØ () 08:07, 15 Մարտի 2024 (UTC)[reply]
գադջեթով ներկայացրի, ավտոմատ դրեց ։դ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:10, 15 Մարտի 2024 (UTC)[reply]

Խնդրանք 2[խմբագրել կոդը]

Աշոտ ջան, կարո՞ղ ենք {{ԱԾ}} կաղապարի տարամաբանությամբ ունենալ {{կորեերեն անվանում}} կաղապարը, որը Վիքիտվյալներից կբերի X անձի/օբյեկտի անունը հանգըլով ու հանջայով, ինչպես այստեղ ներածության մեջ է։ Հանգըլով և հանջայով անունները P1448-ի մեջ են, իհարկե ոչ միշտ, բայց կան։ Մերսի շատ։ GeoØ () 10:06, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Օրինակ էստեղ, Աշոտ ջան։ GeoØ () 10:21, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
@GeoO ջան, պաշտոնական/բնօրինակ անուն կաղապարներ կարող ենք ստեղծել, բայց դատայում հանգըլը ու հանջայը ո՞նց են տարբերում, երկուսի կոդն էլ ko չի՞։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:35, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Հա, Աշոտ ջան, տեսա, որ երկուսն էլ դատայում նույն ko կոդի տակ են։ :/ Հարավային Կորեա հոդվածում նոր կաղապարով տարբերակը տեսա, դուրս չի գալիս երկու կորեերենը :/ GeoØ () 13:38, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
@GeoO ջան, պստլիկ մոդուլ սարքեցի, որը գիրը (P282) կրացված լինելու դեպքում ճիշտ է ցույց տալիս։ Կստուգե՞ս։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:21, 16 Մարտի 2024 (UTC)[reply]
Աշ ջան, փոքր ուղղում արեցի, հիմա ճիշտ ա սաղ ։ճ GeoØ () 14:27, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Աշ ջան, էս խմբագրում անելուց մտածեցի՝ գուցե կարողանանք ունենալ հոդվածների ցանկ, որտեղ բուն տեքստում արտաքին հղումներ են դրված։ Հերթով հանեմ հղումները։ GeoØ () 14:40, 16 Մարտի 2024 (UTC)[reply]

Կարող ենք, @GeoO ջան։ Վիքիպեդիա:Ցանկեր/բովանդակությունում արտաքին հղումներով հոդվածներ։ Ամիսը մեկ կթարմացնեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:11, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Ընտիր, հիմա վրայով անցնեմ, Աշոտ ջան, շնորհակալ եմ։ GeoØ () 07:42, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Աշոտ ջան, շնորհակալ եմ ցանկի հանար. ինչ ասես չես տեսնի։ GeoØ () 07:55, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
D անցած ամիս նույնի ստերոիդներով տարբերակն եմ տեսել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:27, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Ձև չկա, չէ՞, բոտով բոլորը հանել։ GeoØ () 08:33, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Սա հնարավոր է, սա չէ։ Այսինքն զուտ հղումը հանելը հեշտ ա, բայց մեկ-մեկ հղումը հանելուց բացի ուրիշ բան ա պետք անել. աղբյուր դարձնել, կողքի տեքստը հանել, տեղափոխել արտաքին հղումներ բաժին։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:39, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Հասկացա։ Հա, հատ-հատ պետք է վրայով անցնել ուրեմն։ Կզբաղվեմ, ինձ հետաքրքրում ա էս ։) GeoØ () 11:09, 17 Մարտի 2024 (UTC)[reply]

ԹՀ կաղապարով որբ քննարկման էջեր[խմբագրել կոդը]

Աշոտ ջան, այս կատեգորիան ի՞նչ պրինցիպով է աշխատում։ ԲեքոՔննարկում 14:49, 17 Մարտի 2024 (UTC)[reply]

@Beko ջան, օրենքով (ըստ կաղապարում գրված պայմանի) կատեգորիայում պետք է լինեն այն քննարկման էջերը, որոնց հոդվածը ջնջվել է։ Բայց քեշը էնքա՜ն դանդաղ է մաքրվում (տարիներով :դ), որ կատեգորիան պրակտիկորեն անիմաստ է, երևի ջնջենք։ Դրա փոխարեն կարելի է օգտագործել Վիքիպեդիա:Ցանկեր/կասկածելի քննարկման էջեր ցանկը, որն օրական թարմացվում է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:33, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, երևի արժի ջնջել, որովհետև մի քանի հոդված նայեցի, ու սխալ չգտա։--ԲեքոՔննարկում 15:47, 17 Մարտի 2024 (UTC)[reply]
Արված է ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:03, 17 Մարտի 2024 (UTC)[reply]

կատեգորիա վիքիդատա չկա[խմբագրել կոդը]

Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ, ԱշոտՏՆՂ ջան, սա մոտ 21 000 հոդված է բերում, բայց նայում եմ հոդվածներում բավականին կատեգորiաներ կան, երևի որ ձեռքով ավելացվի կատեգորիա կանցնի ? թե գուցե այնպես պետք է արվի որ ուրիշ կերպ աշխատի, թե այսպես էլ պետք է լինի, ոնց որ կա: --ERJANIK (քննարկում) 20:58, 19 Մարտի 2024 (UTC)[reply]

Ողջույն, @Երջանիկ ջան։ Սա այն հոդվածներն են, որոնցում կարող էր Վիքիդատայով ավտոմատ կատեգորիա ավելանալ, եթե այդ կատեգորիան Հայերեն Վիքիպեդիայում լիներ։ Օրինակ, 2001 թվականի տիեզերական ոդիսականը (ֆիլմ) հոդվածում ավտոմատ ավելացել է Յուտայում նկարահանված ֆիլմեր կատեգորիան, բայց դատայում նաև լրացված է «Category:Films shot in Namibia»-ը։ Եթե հիմա ստեղծես «Category:Films shot in Namibia»-ի հայերեն տարբերակը ու կապես դատայի հետ, «2001 թվականի տիեզերական ոդիսականը (ֆիլմ)» հոդվածում այն ավտոմատ կավելանա։ Այս կատեգորիաները հեշտ գտնելու/ստեղծելու համար իմ բոտը կազմում է Վիքիպեդիա:Ցանկեր/շատ օգտագործվող չթարգմանված տարրեր/կատեգորիա ցանկը, որտեղ կարող ես գտնել հենց պակասող կատեգորիաների (ոչ թե հոդածների) ցանկը։ Օրինակ, եթե հիմա ստեղծես «Category:Columbia University staff» կատեգորիայի հայերեն տարբերակը, մի քանի րոպե հետո մոտ 154 հոդվածում այն ավտոմատ կավելանա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:18, 19 Մարտի 2024 (UTC)[reply]

Խնդրանք 3[խմբագրել կոդը]

Ողջույն, Աշոտ ջան։ Մի խնդրանք էլի, եթե ժամանակ ունենաս։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն հոդվածներում դրել եմ տեղեկաքարտ, բայց երևի սխալ է։ Վիքիդատայում դրած տեղեկության նույնիսկ կեսը չի արտացոլվում։ Միգուցե կաղապարի՞ց է, մեզ մոտ չկա Template:Infobox religion-ը։ Կարո՞ղ ես նայել, եթե ժամանակ ունենաս։ Խմբագրող (քննարկում) 15:07, 23 Մարտի 2024 (UTC)[reply]

Բարև-բարև, @Խմբագրող ջան։ {{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}}-ը նայեցի ու տողերի մեծ մասը կապված են դատայի հետ։ Երևի նոր տողեր ավելացնենք։ Ի՞նչ տողեր կառաջարկես։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:13, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
Երևի բոլորը Աշոտ ջան, որ կան դատայում։ Դատան լիքն է տեղեկությամբ, հոդվածում երևի 40 տոկոսն է դրա, լոգոն չկա, առաջնորդը և այլն։ --Խմբագրող (քննարկում) 16:05, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
@Խմբագրող ջան, P154, P571, P1885, P159, P488 ու P373 ավելացրի։ P1412-ը պե՞տք է, առհասարակ դա կրոնական կառույցի համար տեղի՞ն պնդում է, տպավորություն եմ ստանում, որ այն մարդկանց համար է։ P1830, P2388 ու P355-ի դեպքում տեղեկաքարտի տողի անունը ի՞նչ դնեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:53, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
Աշոտ ջան, մտածում եմ՝ կարո՞ղ է սա կրոնական կառույց չպիտի լինի։ Այսինքն՝ կրոնական կառույցը միգուցե հասկացվում է եկեղեցի ու մզկիթ։ Թե՞ սա կրոնական կառույց թեմն է։ --Խմբագրող (քննարկում) 16:57, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
Ճիշտ ես, այս կաղապարը ոնց որ հենց ֆիզիկական կառույցների մասին է։ Էսա Տեղեկաքարտ Կրոն սարքեմ, էդ ավելի համապատասխան կլինի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:00, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
@Խմբագրող ջան, նախնական տարբերակը ստեղծեցի, կստուգե՞ս, ի՞նչ փոփոխություններ են պետք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:19, 23 Մարտի 2024 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ, Աշոտ ջան։ Չե՞ս կարծում, որ քարտեզը ևս պետք է։ Ես կուզենայի, որ լիներ։ Չի երևում նաև լեզուն, ու տեղ լիներ՝ մայր տաճարի համար, Կիլիկիան է, չէ՞։ Օրինակ, դրա հոդվածը չկա, բայց Կոստանդնուպոլսի մայր տաճարը կա, և լավ կլիներ, որ երևար։ Այսքանը, շատ-շատ շնորահակալ եմ--Խմբագրող (քննարկում) 04:58, 24 Մարտի 2024 (UTC)[reply]
@Խմբագրող ջան, տարածվածության քարտեզ կա (տես իսլամ), բայց կկորդինատներով քարտեզը կրոնի դեպքում իմ կարծիքով տեղին չէ, որովհետև կրոնի կոորդինատները ո՞րն է։ Լեզու ասելով նկատի ունես P1412, P407 թե՞ P37։ Տաճարի համար ավելացրի P1885։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:19, 24 Մարտի 2024 (UTC)[reply]
(P37)-ը։ Քարտեզը պետք է ոչ թե իսլամի համար, այնտեղ չի էլ դրվելու, այլ կրոնական միավորի՝ թեմ, պատրիարքություն և այլն։ --Խմբագրող (քննարկում) 11:22, 24 Մարտի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ Աշոտ ջան, այս հոդվածում՝ Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն, ոչինչ չի երևում։ Քե՞շը չի թարմացվել, թե՞ խնդիր կա։ --Խմբագրող (քննարկում) 11:22, 24 Մարտի 2024 (UTC)[reply]
Քեշի խնդիր էր, դատարկ խմբագրում արեցի, դզվեց, @Խմբագրող ջան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:24, 24 Մարտի 2024 (UTC)[reply]
Աշոտ ջան, մի հարց էլ, էլի։ Նույն հոդվածում, ինչպես նաև Գանձասարի կաթողիկոսություն և Աղթամարի կաթողիկոսություն հոդվածներում, չի երևում ավարտի տարեթիվը։ Այստեղ դրեցի end time և destination point, ոչ մեկը չբացեց։ Ո՞ր մեկը պետք է մնա այդ երկուսից, և որը որ մնալու է, ինչպե՞ս երևա։--Խմբագրող (քննարկում) 05:27, 25 Մարտի 2024 (UTC)[reply]
@Խմբագրող ջան, ավարտը չէի ավելացրել, որովհետև որպես օրինակ նայել էի կաթոլիկ եկեղեցու, իսլամի, քրիստոնեության ու ջայնիզմի դատայի էջերը ու դրանք դեռ գործող կրոններ են։ Ավելացրի P576–ը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:47, 25 Մարտի 2024 (UTC)[reply]