Ասքանազյան իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ վիքիֆիկացում
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Ասքանազյան իշխանություն|վիքիֆիկացում}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Հնդեվրոպական /Հաբեթյան/ ժողովուրդների ճյուղավորումների մեկ ստվար հատվածը ներկայացնող՝ Ասքանազյան կոչվող (ըստ Աստվածաշնչյան անվանման) ցեղախմբերի որոշ հատվածի ստեղծած ցեղային միություն, որը Աստվածաշնչում /Երեմիա, ԾԱ, 27/ հիշատակվում է Աշկենազ անվամբ (Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում՝ Աշգուզա կամ Իշկուզա, հին հայկականում՝ Ասքանազ) և գտնվել է՝ Արարատ /ՈՒրարտու/ թագավորության և Միննի /Մանա/ իշխանության հարևանությամբ։ Ըստ Ստրաբոնի՝ Ասքանազյան իշխանությունը գտնվել է Հայաստանի այն <լավագույն հողում>, որն այնուհետև նրանց անունով կոչվել է Շակաշեն /Սակասենե/ և տարածվել է Կուր գետի արևելյան ավազանից մինչև Կապուտան /ՈՒրմիա/ լճի ավազանը։

Ասքանազյան իշխանության հզորացումը հիմնականում պայմանավորվել է Հայկական լեռնաշխարհի բոլոր պետական կազմավորումների և բնակչության հետ քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ փոխհարաբերությամբ, ինչպես նաև Արարատի /ՈՒրարտու/ և Մանայի /Միննի/ հետ հաստատած ռազմաքաղաքական դաշնակցությամբ։ Այն հատկապես սկսել է հզորանալ սկսած մ.թ.ա. 685 թվականներից, երբ նրա Իշպակայ (Շպակա կամ Սպակա, հայկական աղբյուրներում՝ Սկայորդի) իշխանն ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել Հայկական լեռնաշխարհի և նրա հարակից երկրների քաղաքական կյանքում։ Ապաստան է տվել Ասորեստանի Սինաքերիմ /Սինախերիբ/ թագավորի հայրասպան որդիներին (մ.թ.ա. 705-681) և աջակցել Արարատյան /ՈՒրարտու/ թագավոր՝ Ռուսա Բ-ի գահ բարձրանալուն ու իշխանության ամրապնդմանը՝ պատերազմելով (իր հայրասպան եղբայրներին աջակցելու պատճառով Արարատի թագավորության հետ թշնամացած) Ասորեստանի թագավոր Ասարհադոնի դեմ, որտեղ էլ զոհվել է։

Իշպակային հաջորդել է Պարտատուան (հունական աղբյուրներում Պրոտոթիես, հայկականում Պարույր), ըստ Մ. Խորենացու՝ Սկայորդի /Սպակա/ իշխանի որդին, որը համարվում է Ասորեստանի Ասարխադդոն (մ.թ.ա.681-մ.թ.ա.668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ.թ.ա.668-մ.թ.ա.633) թագավորների ժամանակակիցը։ Պարտատուան Արարատի /ՈԻրարտու/ թագավոր Ռուսա Բ-ի միջնորդությամբ հաշտության դաշինք է կնքել Ասորեստանի թագավոր Ասարխադդոնի հետ, կնության վերցնելով նրա դստերը։ Ասարխադդոնին հաջորդած Ասորեստանի թագավոր Աշշուրբանապալի օրոք պատերազմական գործողություններ են սկսվել Ասորեստանի և Մանայի իշխանության (որը Արարատի ու Ասքանազի դաշնակիցն էր) միջև՝ կապված Մանայի գահակալ Ախշերիի հակաասորեստանյան դիրքորոշման հետ։ Այս իրապայմաններում (ըստ Մ. Խորենացու վկայության) Պարտատուաի հրամանատարությամբ Արարատյան և Ասքանազյան զորամիավորումները՝ Մարական ցեղապետերից Վարբակեսի գլխավորած մարաց զորքի հետ միասին պաշարել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մ. Խորենացին գրում է, որ գրավելով Նինվեն, նրանք պարտադրել են Աշշուրբանապալին ընդունելու Մանայի և Մարաստանի իրավունքները և իրենց հսկող վերակացուները թողնելով այնտեղ, վերադարձել իրենց երկրները։ Այս իրողություններից հետո հզորացել է Պարտատուաի հեղինակությունը և Մարաց Վարբակես իշխանի եռանդուն միջամտությամբ ու Արարատյան թագավորության գահերեց իշխանների համաձայնությամբ՝ Պարտատուան ճանաչվել է նաև Արարատի /ՈԻրարտուի/ թագավոր։

Պարտատուաից հետո Ասքանազի իշխան է դարձել Մադիեսը (հայկական աղբյուրներում անվանված է Հրաչյա կամ Հրչե), որն իր գործողություններում (ըստ <Աստվածաշնչում> պահպանված տեղեկությունների) հավանաբար սերտ դաշինքի մեջ է եղել Արարատյան /ՈՒրարտու/ թագավոր Ռուսա Գ-ի հետ, ընդդեմ տարածաշրջանում իշխանատենչ նկրտումներ ունեցող Մարաստանի դեմ՝ ղեկավարելով Արարատի, Մանայի և Ասքանազի զորամիավորումները։ Արարատ-Մանա-Ասքանազյան դաշնության և Մարաստանի հարաբերությունները հատկապես սկսել է խիստ սրվել, երբ մ.թ.ա. 615-ին Կիաքսարի գլխավորած մարական բանակը գրավել է Մանան և կործանել Ասորեստանի Աշուր քաղաքը՝ ռազմական դաշինք կնքելով Բաբելոնի թագավոր Նաբոպալասարի հետ։ Մ.թ.ա 612-ի մայիսին Մարա-Բաբելական դաշնակիցները պաշարել և հուլիսի վերջերին գրավել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մ.թ.ա 605-ին Կիաքսարի գլխավորած բանակը, Կարքեմիշ քաղաքի մոտ ջախջախել է Ասորեստանի զորքի խղճուկ մնացորդները և վերջնական կործանել Ասորեստանի պետությունը։ Միջագետքում իշխանությունը անցել է Կիաքսարի դաշնակից Բաբելոնի թագավորության ձեռքը, որի գահին է բազմել Նաբոպալասարի որդին՝ ռազմատենչ Նաբուգոդոնոսորը։ Մարաստանի պետությունն իրեն ենթարկելով հարակից արևելյան և հարավային տարածքները (ներառյալ՝ Մարաստանից ահաբեկված և կամավոր իր հպատակությունը հայտնած՝ Ռուսա Դ-ի Արարատյան թագավորությունը)՝ դարձել է հզոր աշխարհակալ պետություն։ Մ.թ.ա 598-ին Կիաքսարը մեծ բանակով արշավել է դեպի արևմուտք և պատերազմել՝ Առաջավոր Ասիայում իր միակ մրցակից մնացած Լիդիայի թագավորության դեմ։ Վճռական ճակատամարտի ժամանակ տեղի է ունեցել արևի խավարում և պատճառ դարձել, որ Կիաքսարը հաշտություն կնքի Լիդիայի թագավոր Ալիատտեսի հետ, սահման հաստատելով Հալիս գետը։

Արարատյան գահերեց իշխանների մեծամասնությունը չհաշտվելով Արարատի /ՈՒրարտու/ թագավոր Ռուսա Դ-ի որդեգրած ստրկական կախվածությունը Մարաստանից, ապստամբել է նրա դեմ, որոնց կողմն է անցնել Արարատա-Մանա-Ասքանազյան միացյալ զորամիավորումների տուրտան (սպարապետ) Մադիեսը։ Ապստամբներին հաջողվել է գահընկեց անել Ռուսա Դ-ին և նրա տեղը Արարատի /ՈՒրարտուի/ թագավոր կարգել Ասքանազյան իշխան Մադիեսին, որը պատճառ է դարձել Կիաքսարի և Մադիեսի միջև պատերազմին։

Ըստ Հերոդոտոսի. Արարատի /ՈՒրարտուի/ թագավորությունում կատարված հեղաշրջման հաջորդ տարվա գարնանը՝ Մադիեսը, ջախջախելով (մ.թ.ա. 597 կամ 596) Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած և գրաված Մարաստանի զորաբանակը, դաշնակիցների զինակցությամբ ասպատակել է Կիաքսարի դաշնակից Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի իշխանության տարածքները՝ Պաղեստինյան Ասորիքը (Երեմիայի մարգարեության մեջ ասվում է. <Դրոշակ բարձրացրեք երկրի մեջ, փող հնչեցրեք ազգերի մեջ, հրավիրեցեք Բաբելոնի դեմ՝ Արարատի, Մանայի և Ասքանազի թագավորությունները>), հարկեր ստացել Եգիպտոսի Պսամետտիքոս թագավորից, ապա Փոքր Ասիայում ջախջախել է կիմերական տրերների ցեղերին։

Հերոդոտոսի մոտ հիշատակված և Մադիեսին հաջորդած Ասքանազյան իշխան Արիանտը (հունական աղբյուրներում անվանված է Արիավտավ, իսկ հայկականում՝ Արտաշես Առաջնակոչ), շարունակել է Մադիեսի ռազմական գործողությունները դեպի Փոքր Ասիա։ Ըստ Հերոդոտոսի՝ Արիավտավը Փոքր Ասիա արշավելիս, զինվորների քանակը ճշտելու համար հրամայել էր նրանց նետասլաքներից մեկական պղնձյա մարտագլխիկ ներկայացնել, իսկ ըստ Մ. Խորենացու՝ հրամայել էր ճանապարհների վրա և իջևաններում մարդագլուխ մի քար դիզել և թողնել իբրև նշան իրենց բազմության։

Հույն պատմիչի վկայությամբ Արիանտին հաջողվել է իր իշխանության տակ վերցնել ամբողջ Փոքր Ասիան, իսկ Մ. Խորենացին փաստում է, որ Լիդիան գրավելիս գերևարել է նրանց թագավոր Կրեսոսին, որը հետագայում մեծ դիմադրություն է ցույց տվել Կյուրոս Մեծի արշավանքներին։ Ըստ Մ. Խորենացու հաղորդման՝ սպանվել է իրեն իսկ ապստամբած զինվորների ձեռքով, հանդիսանալով Ասքանազյան վերջին իշխանը և Արարատյան /ՈՒրարտուի/ վերջին գահակալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1) ՀՍՍՀ ԳԱ «Հայկական Սովետական Հանրագիտարան» -1987թ.

Հոդ. - «Պարույր Սկայորդի» - /(ծն. թ. Անհայտ, - մ.թ.ա. մոտ 630) Ասքանազյան իշխանության հիմնադիրը մ.թ.ա. 673-ից։ Սկայորդի իշխանի որդին։ Հին հայկ. Հեղինակները Սկայորդուն (Սպակա) համարում են Սենիքերիմ թագավորի (մ.թ.ա. 705 - 681) վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներին։ ՈՒստի ենթադրվում է, որ Սկայորդին դաշնակցել է  ՈՒրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի։ Ասոր., հին հուն. և հայկ. Աղբյուրներում Պարույրը հիշատակվում է (աքքադ. Պարտատուա, հուն. Պրոտոթիես անուններով) որպես Ասորեստանի  Ասարխադոն (մ.թ.ա. 681 - 668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ.թ.ա. 668 - 633) թագավորների ժամանակակիցը։ Մ.Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր։  Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սպակայի (Սկայորդի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում։ Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը։ Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են (հավանաբար Պարույրին ենթակա, կամ միջնորդությամբ) նաև Արարատյան (ՈՒրարտու) և Մանայի թագավորությունները։ Նրա մահից հետո գահը Ժառանգել է որդին, որը հայկ. աղբյուրներում հիշատակվում է Հրչե կամ Հրաչյա, հուն. աղբյուրներում՝ Մադիես։ Ըստ Հերոդոտոսի, Մադիեսը, ջախջախելով մ.թ.ա. 625 – 624-ին Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի զորաբանակը (առավել հավանական է՝ մ.թ.ա. 597- 596-ին, քանի որ Կիաքսարը Նինվեն պաշարել է մ.թ.ա. 612- ի մայիսին, հետևաբար մ.թ.ա. 625 – 624-ի մասին խոսք չեր կարող լինել ), այնուհետև 28 տարի իր գերիշխանությունն է հաստատել Մերձավոր Արևելքում:/

տես նաև հոդ. «Կիաքսար»  

2) Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ «Պատմութիւն Հայոց», Թիֆլիս, 1912թ., (էջ 138-139)

«… քաջատոհմիկ պերճութիւն իշխանացն և նախարարացն Հայոց` խորհուրդ միաբանական առեալ` թագաւորեցուցանել զնա (Աշոտ Ա Բագրատունուն) ’ի վերայ ինքեանց, զեկուցանեն ամիրապետին ’ի ձեռն ոստիկանի Յիսէի` որդւոյ Շեխայ։ Զոր և սիրալիր սրտիւ զարժանահայց խնդիրն ընկալեալ` առաքէ ապա Աշոտոյ թագաւորականս, և պարգևս և պատիւս, և երիվարս օդապարիկս զինուք և զարդուք մատուցանէին առաջի նորա։ Կոչեցաւ ապա և անդ մեծ հայրապետն Գէորգ և զհոգևոր օրհնութեանցն գովութիւնս աստուածային ’ի վերայ կատարեալ փոխանակ օծման սրուակի իւղոյն` պսակեն զնա թագաւոր ’ի վերայ Ասքանազեան ազգին։»

3) КОРЮН  « ЖИТИЕ МАШТОЦА » Пер. с древнеармянского Ш.В.Смбатяна и К.А. Мелик-Огаджаняна. М., 1962

«О письменах страны Армянской и народа Асканазеан107, дарованных Богом, о том, когда и при каких (обстоятельствах) были они пожалованы и чрез какого мужа была явлена эта новая милость Божья, а также о светлом учении того мужа и об ангелоподобном благочестии его, - обдумывал я воспоминания свои красочно повествовать108в особой книге.»

4) Ф. Х. Гутнов «Скифские портреты»

Армянского  царя  Паруйра,  сына  Скайорда (последнее имя расшифровывается как “сын сака”, т.е. “сын скифа”). На сходство имен Паруйра и Партатуа указывал Гр. Капанцян,  подчеркнувший также особый  след,  оставленный антропонимии  аристократических домов и фольклоре Армении.

И.М.Дьяконов,  при условии наличия эпико-исторической основы  легенды  о Паруйре, допускал, что  тот  мог быть армянским  вождем  скифского происхождения  и, возможно, потомком Партатуа.

Эта   идея   имеет  косвенные аргументы.   Известны многочисленные  факты успешного  пребывания  скифов   на территории Армении,  одна из областей  которой  получила наименование “область саков” - Сакасена. В историографии (включая  Закавказскую) в разных вариантах  бытует  идея, наиболее   принципиально высказанная   Гр.   Капанцяном, считавшим  “историческим  фактом”  смешение  скифов   “с местными  хаями  -  армянами. Недаром армянский писатель Корюн армян называет “аскеназским” (= скифским) родом.

После смерти Партатуа власть наследовал его сын Мадий. О военных успехах Мадия писали Геродот, Диодор,  Трог  и Страбон. Геродот, например, сообщает об огромном  войске номадов,  которых “вел царь скифов Мадий, сын  Партатуа”. По  предположению В.Б.Виноградова, Мадий мог  быть  сыном Партатуа от дочери Асархаддона. Как бы то ни было, многие исследователи  считают, что Мадию в середине  VII в.  До н.э.  так  же,  как и его отцу в 70-х гг. того же  века, пришлось  еще  раз  спасать союзный Ниневийский  трон  от напиравших варваров. Его отряды разбили мидян, после чего приобрели  господство над всей Азией; одержали победы  в Малой  Азии.  Вскоре  Мадий разбил киммерийцев  Лигдамиса (Тугдамме).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին և Նոր Կտակարանների մատիան «Աստվածաշունչ» – 1986թ. Խմբագրությամբ
  • Геродот «История в девяти книгах» - Л. 1972г.
  • Ф. Н. Арский «Страбон» - М 1974թ.
  • Մովսես Խորենացի «Պատմություն Հայոց» -1968թ.
  • И. М. Дьяконов «Ассиро – вавилонские источники по истории Урарту» <ВДИ>< 1951г., Ν3