Նինվե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինվե, Ասորեստանի մայրաքաղաքը մթա VIII—VII դդ, գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում՝ Մոսուլ քաղաքի մոտակայքում, Տիգրիս գետի ձախ ափին Կույունջիկ բլրի վրա: Գրավվել և այրվել է մ.թ.ա. 612 թ բաբելոնացիների և մարերի միացյալ զորքի կողմից: Մովսես Խորենացու հաղորդմամբ Նինվեի գրավմանը մասնակցել են նաև հայերը, Պարույր Սկայորդու գլխավորությամբ, ինչի դիմաց Մարաստանի Կիաքսար թագավորի կողմից նա ճանաչվել է Հայոց արքա: