Կուր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կուր գետ (Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրացերեն՝ მტკვარი - Mtkvari, ադրբեջաներեն՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1 364 կմ է։
Համաձայն ավանդության Կուր գետի անունը դրել են հայոց,վրաց և աղվանից ազգերը` ի նշան կուռ բարեկամության:
Կուր գետի ափին գտնվող բնակավայրեր [խմբագրել]
- Մարդանեկ (Կարսի մարզ)
- Օկամ (Կարսի մարզ)
- Արդահան (Կարսի մարզ)
- Գյուլաբերդ (Կարսի մարզ)
- Ասպինձա (Վրաստան)
- Բորժոմ (Վրաստան)
- Խաշուր (Վրաստան)
- Ագարա (Վրաստան)
- Քարել (Վրաստան)
- Գորի (Վրաստան)
- Կասպի (Վրաստան)
- Ձեգվի (Վրաստան)
- Մցխեթ (Վրաստան)
- Թիֆլիս (Վրաստան)
- Ռուսթավի (Վրաստան)
- Գարդաբան (Վրաստան)
- Մինգեչաուր (Ադրբեջան)
- Եվլախ (Ադրբեջան)
- Զարդոբ (Ադրբեջան)
- Սաբիրաբադ (Ադրբեջան)
- Ալի-Բայրամլի (Ադրբեջան)
- Սալյան (Ադրբեջան)
- Նեֆթեչալա (Ադրբեջան)