Թարթառ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Թարթառ (այլ կիրառումներ)
Թարթառ (հայտնի է նաև որպես Տերտեր կամ Տրտու, ադրբեջաներեն՝ Թարթարչայ), գետ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում` Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի 3100-3200 մ բարձրություններից: Ընդհանուր առմամբ հոսում է դեպի հյուսիս-արևելք: Երկարությունը 200 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը` 2650 կմ²: Կուր է թափվում ծովի մակարդակից 3 մ բարձրության վրա: Թարթառ գետի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը։ Թարթառ գետի վերին ավազանում է գտնվել պատմական Ծար ավանը, գետի միջին հոսանքում, ձախ ափին է գտնվում Դադիվանքը։ Թարթառի ափին է գտնվում Քարավաճառ քաղաքը։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրտու կատեգորիայում։ |