Ադրբեջանական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)
Ադրբեջանական Հանրապետություն
Azərbaycan Respublikası

Ադրբեջանի դրոշ
(Դրոշ)

Ադրբեջանի զինանշան
(Զինանշան)

Ադրբեջանի տեղադրությունը Անդրկովկասում (փաստացի տարածքով)

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու. ադրբեջաներեն
Քաղաքամայր. Բաքու
Պետական կարգ. Նախագահական հանրապետություն
Կրոն. իսլամ 93.4%
քրիստոնեություն 4,9
հուդայականություն 0,4
այլք 1,4%
Մակերես. 75.142[1] km² (0,6% ջրային)
Ազգաբնակչություն. 8.303.512 (2010)[2]
7.953.300 (1999) (103/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն. Azərbaycan!
Կարգախոս. Bir kərə yüksələn bayraq, bir daha enməz!
Արժույթ. մանաթ (AZN)
Ժամային գոտի. +4 (ամռանը +5)
Ազգային տոն. մայիսի 28 (հանրապետության օր)
մարտի 20-21 (նովրուզ)
Վեբ | ISO | Հեռ. .az | AZE | 994
Լուսանկար տիեզերքից (NASA)

Ադրբեջան (ադրբեջաներեն՝ Azərbaycan, պաշտոնապես Azərbaycan Respublikası, Ադրբեջանական Հանրապետությունը) հանրապետություն է Հարավային Կովկասում, Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։ Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիսարևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիային (7 կմ լայնությամբ միջանցքով)։

Բովանդակություն

Պատմություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի պատմություն:

Այժմյան Ադրբեջանի տարածքը ներառում է պատմական Աղվանքը, Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան, մասամբ նաև Սյունիք և Այրարատ նահանգները: Իսկ «Ադրբեջան» տեղանունը, որն Իրանի հյուսիսարևմտյան երկրամասի պատմական անվանումն էր, մինչև 1918 թ. չի տարածվել նրա տարածքների վրա: Ադրբեջանի ժողովրդի ձևավորումն սկսվել է XI դարի վերջից, երբ արևելյան Այսրկովկաս են ներխուժել թուրքալեզու քոչվոր ցեղերը: Այն ընթացել է թուրքալեզու և իրանալեզու տարրերի համախմբման պայմաններում, տնտեսական և կրոնամշակութային ընդհանրությունների հիմքի վրա: Մինչև 1920-ական թվականները ադրբեջանցիները հայտնի էին թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով: XVI դարի սկզբին ժամանակակից Ադրբեջանի տարածքը մտնում էր Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ, և այստեղ ձևավորվեցին մի քանի խանություններ` Շիրվանի, Շաքիի, Գանձակի, Ղուբայի և այլն: XIX դարի սկզբին Ադրբեջանի տարածքը միացվեց Ռուսական կայսրությանը: Ադրբեջանական ազգային պետականությունը ձևավորվել է 1918 թ-ի մայիսին, երբ Խորհրդային Ռուսաստանից անջատված Այսրկովկասում ստեղծվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները: Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն ունեցավ մինչև 1920 թ-ի ապրիլի 28-ը, երբ այստեղ՝ առաջինն Այսրկովկասում, հաստատվեցին խորհրդային կարգեր: Վիթխարի է Կասպից ծովի նշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը: Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը): Աշխարհագրականորեն բուն Ադրբեջանից անջատված է նրա կազմի մեջ մտնող Նախիջևանի Հանրապետությունը, որի տարածքը կազմել է Մեծ Հայքի մի մասը և մտել է նրա տարբեր աշխարհների (Այրարատ, Սյունիք, Վասպուրական) կազմերի մեջ, սակայն 1921 թ-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրով այն Ադրբեջանին է բռնակցվել (ավելի ուշ՝ 1924 թ-ին, այստեղ ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը): Նույն՝ 1921 թ-ին, Մոսկվայի ցուցումով Ադրբեջանին էր միացվել նաև Արցախը (1923 թ-ին այստեղ կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը 1991 թ-ին հռչակեց իր անկախությունը): 1991 թ-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, որն առաջինը ճանաչեց Թուրքիան: Ադրբեջանը բազմազգ երկիր է. ադրբեջանցիները կազմում են երկրի բնակչության 80%-ը: Ազգային փոքրամասնություններից են թալիշները, թաթերը, լեզգիները, ռուսները, հրեաները, ուկրաինացիները, քրդերը, մինչև 1991 թ.` նաև հայերը և այլք: Խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանի տնտեսությունը որոշակի զարգացում ապրեց: Բացի նավթից, որն արդյունահանվում էր դեռևս XIX դարից, բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն: Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը: Զարգացած է նաև գորգագործությունը: Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր: Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը: Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը): Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են: Զարգացած է ձկնորսությունը (հատկապես` թառափի և սաղմոնի):

Աշխարհագրություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի աշխարհագրություն:

Կլիմա

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի կլիմա:

Վարչական բաժանում

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի վարչական բաժանում:

Պետական կառուցվածք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի պետական կառուցվածք:

Տնտեսություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի տնտեսություն:

Բնակչություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի բնակչություն:

Հայերը Ադրբեջանում

Ադրբեջանի ներկայիս տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Իսկ XIX դարում հիմնականում հայաբնակ էին Բաքուն, Գանձակը (Գյանջա), Շամխորի, Շաքիի (Նուխի), Շամախիի և այլ շրջաններ: Այստեղ գործում էին հայկական դպրոցներ, մշակութային օջախներ: Հայ բուրժուազիայի ձեռքում էր գտնվում Ադրբեջանի նավթարդյունաբերության մի մասը, Բաքվի ձեռնարկություններում աշխատում էին հազարավոր հայ բանվորներ: Ադրբեջանի Հանրապետության հռչակումից հետո և խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանում շարունակում էր ապրել հայ հոծ բնակչություն (1979 թ-ին՝ 475,5 հզ. մարդ), գործում էին հսկայական թվով կրթական ու մշակութային օջախներ: Դրանք հետզհետե նվազեցին՝ երկրի իշխանությունների վարած բացահայտ ուծացման և ազգային խտրականության քաղաքականության հետևանքով: 1988 թ-ի փետրվարից սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, ծայր աստիճան սրվեցին հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սումգայիթում (1988թ-ի փետըրվար), ապա Բաքվում (1990 թ-ի հունվար) ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվեցին հայերի կոտորածներ, որից հետո Ադրբեջանի հայ բնակչությունը (շուրջ 450 հզ. մարդ) ստիպված եղավ հեռանալ Ադրբեջանից. փախստականների զգալի մասն ապաստան գտավ Հայաստանում: Այդ նույն ժամանակ Հայաստանից ադրբեջանցի բնակչությունը տարհանվեց Ադրբեջան: Իր պատմական հողի վրա ապրելու իրավունքը պաշտպանելու համար Արցախի հայությունը ստիպված դիմեց զինված պայքարի և կարողացավ դիմակայել ադրբեջանական ռազմական գործողություններին: 1991 թ-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը, սակայն, դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ: Բանակցություններ են տարվում հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով:

Անվանում

Երկիրն ադրբեջաներեն կոչվում է Ազերբայջան, որը կազմված է պարսկերեն ազեր «կրակ» և բայջան «երկիր» բառերի միացումից, այսինքը նշանակում է «կրակե երկիր»։ Ենթադրում են, որ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ (այդ գազերի այրման վայրերում հնագույն ժամանակներում ստեղծվել են կրակապաշտների տաճարներ)։ Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն ադուր բառը, որը նույնպես նշանակում է «կրակ» (հայերենի սղման օրենքով բարդության սկզբում դարձել է ադր)։ Երկրի հարավային մասը հին հունական աղբյուրներում կոչվում է Ատրոպատենե, հայկականում` Ատրպատական։ Այդպես է կոչվել Փոքր Մարաստանում Աքեմենյանների սատրապ Ատրոպատեսի անունով (նա մ.թ.ա. 321-ին Փոքր Մարաստանը հռչակել է անկախ թագավորություն և դարձել հարստության հիմնադիր թագավորը)։ Ադրբեջանցի ժողովուրդը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հայտնի էր թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով, այնուհետև կոչվեցին ադրբեջանական թուրքեր, ապա` ադրբեջանցիներ (ինքնանվանումը` ազերբայջանլար)։[3]

Մշակույթ

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի մշակույթ:

Կրոն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կրոնը Ադրբեջանում:

Զինված ուժեր

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի զինված ուժեր:

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Ադրբեջանի փաստացի տարածքը առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։ Դե յուրե տարածքը կազմում է 86.600 կմ²։
  2. CIA - World Factbook Azerbaijan (2010 թ. հուլիսի ազգաբնակչության նախահաշվարկ)
  3. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 11. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով