Նոր Էրքեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Նոր Էրքեջ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյան
Մակերես424,0 կմ²
Բնակչություն159 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նոր Էրքեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Էրքեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Նոր Էրքեջ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 90 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձր լեռնային է, ունի 424,0 հա տարածք։ Նոր Էրքեջ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Նոր Էրքեջ համայնքի վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։

Համայնքի տարածքում կան քիչ քանակությամբ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Նոր Էրքեջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 159 մարդ, կար 25 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 121 132 120

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Գրիգոր եկեղեցի (1274 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցի (17-րդ դար), Սբ. Սարգիս եկեղեցի (1279 թ.), մատուռ (12-13-րդ դարեր), խաչքար (12-17-րդ դարեր), տապանաքարեր (միջնադար), ամրոց (12-13-րդ դարեր), կամուրջ (13-րդ դար)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում 1iն 42 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 294.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)