Ապահեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ապահեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Առաջին հիշատակում1214
ԲԾՄ1900 մ
Ժամային գոտիUTC+4
Ապահեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ապահեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ապահեն, լքված գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հարավային մասում։ Գտնվում է Եզնարածանց գյուղից չորս կիլոմետր դեպի հյուսիս-արևուտք՝ Դուտխու գետի վերին հոսանքում[2]։

1990-ական թվականների Արցախյան ազատամարտից հետո գյուղը չի վերաբնակեցվել[3]։

Աշխարհագրություն և պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահենը գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի հարավային մասում։ Այն գտնվում է Դուտխու գետի վերին հոսանքի համանուն գետակի ափին՝ Եզնարածանց գյուղից չորս կիլոմետր դեպի հյուսիս-արևուտք[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահեն գյուղն առաջին անգամ հիշատակվել է 1214 թվականին Դադի վանքի շինարարական արձանագրության մեջ՝ Եզնարածանց գյուղի հետ միասին[4]։ Գյուղերը մի անգամ հիշատակվել են նաև 14-րդ դարում[5]։ 1652 թվականին գյուղի եկեղեցու ծաղկող, գրիչ և կազմող Մովսեսը ստեղծել է մի ձեռագիր «Շարակնոց», որտեղ Ապահենը նշվում է որպես աշխատության ստեղծման վայր[6]։ 1659 թվականին գյուղը հիշատակվել է Հովհաննես երեց Ապահենցու մի ձեռագրում[7]։ Գյուղի մասին մեկ այլ հիշատակություն կա նաև Դադիվանքի 1763 թվականի կալվածացուցակում[8]։ 19-րդ դարում գյուղը հայաթափվել է և դրա մասին տեղեկությունները երկար ժամանակով դադարել են։ Հետագայում գյուղը հիշատակվել է Տպել և Բաշլիբել (թուրքերեն՝ Başlıbel) անվանումներով[9]։

1908 թվականի տվյալներով գյուղում բնակվել է 240 մոլլամամաթլու քուրդ[10], իսկ 1976 թվականին գյուղի բնակչության թիվը հասել է 1065-ի[2]։

Ադրբեջանական տիրապետությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի գարնանը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավոր հիշատակություններից պարզ է դարձել, որ միջնադարում Ապահենում եղել է եկեղեցի և դպրատուն։ Գյուղի և շրջակայքի տներից գտնվել են եկեղեցու մնացորդներ։ Այլ պատմական մնացորդներ չեն պահպանվել։

Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էջ 72-73» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Դիվան հայ վիմագրության», պրակ 3, Սեդրակ Բարխուդարյան, Երևան, 1973, էջ 199
  5. «Դիվան հայ վիմագրության», պրակ 3, Սեդրակ Բարխուդարյան, Երևան, 1973, 216
  6. «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Գ, Երևան 1984, էջ 488-489
  7. «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Գ, Երևան 1984, էջ 865
  8. «Ջամբռ», էջ 283
  9. Հակոբյան Ա. Հ., Սիմոնյան Հ. Ե., Դադիվանքի նորահայտ արձանագրությունը և Տպելի տեղադրության հարցը, Պատմա-բանասիրական հանդես, 1998, N1-2, էէ 227-231
  10. «Кавказский календарь на 1910 г.», Тифлис, 1909
  11. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 305