Ջերմաջուր (Շահումյանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ջերմաջուր (այլ կիրառումներ)
Ավան
Ջերմաջուր
Jermajur NKR Shahumyan.jpg
Ջերմաջուրի բնական տաք աղբյուր
39°56′53″ հս. լ. 45°57′42″ ավ. ե. / 39.948056° հս. լ. 45.961667° աե. ե.
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն ջերմաջուրցի
Ժամային գոտի UTC+4
##Ջերմաջուր (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ջերմաջուրը առողջարանային ավան է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում։

Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառից դեպի հարավ։ Ջերմաջուրից 75 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնում է Սոթքի գնացքի կայարանը։[1]. Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Այնտեղի հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի (Չեխիա) և Ջերմուկի հանքային ջրերին։ Այն օգտագործվում է բուժական լոգանքների համար։ Նախկինում Ջերմաջուրում գործել են բազմաթիվ առողջարաններ։ Արցախյան ազատամարտի ժամանակ Ջերմաջուրը մեծապես տուժել է ռազմական գործողություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել]