Հավսաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Խնձորեկ (այլ կիրառումներ) և Խնձորուտ (այլ կիրառումներ):
Գյուղական համայնք
Հավսաթաղ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Մակերես3859,11 կմ²
ԲԾՄ1498 մետր
Բնակչություն111[Ն 1] մարդ (2015)
Ազգային կազմՄինչև 25․11․2020թ․-ը՝ հայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հավսաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հավսաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Հավսաթաղ (նաև՝ Խնձորեկ), գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[8]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պատմական անունը Խնձորուտ է եղել[2][9][10]։ 1800-ական թվականների վերջերին գյուղում հաստատված թուրքական խաշնարած թափառական ցեղերի ներկայացուցիչները բնակավայրի անունը թարգմանել են և կոչել Ալմալու (թարգմանաբար նշանակում է Խնձորուտ)։ Բնակավայրը Հավսաթաղ անունն է ստացել Քարվաճառի ազատագրումից հետո, երբ շրջանը մտցվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի մեջ[2]։

Համաձայն ուսումնասիրությունների՝ բնակավայրի անվան առաջին հայտնի հիշատակությանը հայտնաբերվել է Մարտիրոս Խնձորեկցու ձեռագիր ավետարանում[2][9]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից հեռու է 30 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 110 կմ[3]։

Համայնքը բարձր լեռնային է, ունի 3859,11 հա տարածք։ Հավսաթաղ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Հավսաթաղ համայնքի վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Ջրամատակարարումն իրականացվում է պետության կողմից կենտրոնացված, համայնքի կողմից՝ մեխանիկական եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում կան քիչ քանակությամբ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմ (1991-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[4][5][6][7][11]։

Եռակողմ համաձայնագրի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել շրջանը, այդ թվում՝ Հավսաթաղը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[12]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավսաթաղ բնակավայրի տարածքում պահպանվել են մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են գյուղատեղիների տեսքով հին հայկական բնակատեղիների հետքերը և մուսուլմանական գերեզմանոցը[2]։

Հավսաթաղի շրջակա տարածքում հայտնաբերվել են մի քանի հին գյուղատեղիների հետքեր։ Ըստ ուսումնասիրողների՝ գյուղատեղիների հին հայկական անունները չեն պահպանվել։ Ներկայում դրանք հայտնի են 18-րդ դարի վերջերից այստեղ հաստատված թյուրք-քրդական ցեղերի ներկայացուցիչների կողմից տրված անուններով։ Գյուղից արևելք է գտնվում Օթախլարն, իսկ հարավում՝ Ալչալի, Քիլսյալի, Ղուշյուվասի գյուղատեղիները[2]։

Հավսաթաղի մուսուլմանական գերեզմանոցի ուսումնասիրությամբ զբաղվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը։ Գերեզմանոցը գտնվում է Հավսաթաղ գյուղից 1,5 կմ հեռու դեպի հարավ-արևելք։ Այն սփռվում է Դուտխու գետի աջ ափով ձգվող ճանապարհի երկու կողմերում։ Ուսումնասիրությունների ընթացքում գերեզմանոցում հայտնաբերվել են արաբերեն և կիրիլիցայով գրված թուրքերեն արձանագրություններով տապանաքարեր։ Մուսուլմանական գերեզմանոցի ամենահին տապանաքարը, որի արձանագրությունը արաբատառ է, թվագրվում է 1880-1881 թվականներով[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 18-րդ դարի կեսերը Հավսաթաղը շրջանի մյուս բնակավայրերի նման ունեցել է հայ բնակչություն, որն աստիճանաբար ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից թյուրքական ցեղերի արշավանքների, լեզգիների թալանչիական արշավանքների հետևանքով։ Հայ ազգաբնակչության հեռացումից հետո այստեղ են հաստատվել քոչվոր թյուրք-քրդական ցեղերը և աստիճանաբար նստակյաց կյանքի անցել։ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրմամբ ադրբեջանցիները (նախկին թյուրք-քրդական ցեղերի հետնորդները) հեռացել են, որից հետո բնակավայրում վերաբնակվել են հայեր, այդ թվում՝ Խորհրդային Ադրբեջանից գաղթածներ[2]։

Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Հովսաթաղ բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝

Տարի 2008 2009 2010 2015
Բնակիչ 65[13] 68[13] 71[13] 111 (18 ընտանիք)[2]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[4][5][6][7][11]։

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավսաթաղում կար գյուղապետարան, դպրոց։ Համայնքն ուներ բուժաշխատող[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2003 թվականներին իրանահայ Շուշանիկ Սարգսյանի ժառանգների նվիրատվությամբ Հավսաթաղ գյուղում կառուցվել է դպրոց։ 2015/16 ուսումնական տարում դպրոցն ուներ 24 աշակերտ, որոնց դասավանդում էին 12 ուսուցիչ[2][14]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ անասնապահությամբ և հողագործությամբ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո
  2. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հակոբ Ղահրամանյան, «Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թվական։
  4. 4,0 4,1 4,2 4,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  9. 9,0 9,1 «Ցուցակ Ձեռաղաց» Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Ա, Երևան, 1965 թվական, էջ 1056, ձեռ․ 3647։
  10. Մինասյան Թ․, «Արցախի գրչության կենտրոնները», Երևան, 2015 թվական։
  11. 11,0 11,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  12. Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները` թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․
  13. 13,0 13,1 13,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։
  14. Ավանեսյան Ա․, Հարությունյան Գ․, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական համակարգը (1991-2016 թթ․)», հ․ 3, Ստեփանակերտ, 2017 թվական, էջ 612։