Եղեգնուտ (Շահումյանի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Եղեգնուտ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնքի ղեկավար | Բաբկեն Սարգսյան | |
Հիմնադրված է | 1999 թվական թ. | |
Բնակչություն | 260 մարդ (2015) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Եղեգնուտ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 150 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, ակումբ, բուժակ մանկաբարձական կետ, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում է 53 աշակերտ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը բարձր լեռնային է։ Եղեգնուտ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Համայնքի տարածքում առկա են կրաքարի հանքային պաշարներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Եղեգնուտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 249 մարդ, 48 տնտեսություններ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 210 | 210 | 183 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Գրիգոր եկեղեցի (1274 թվական), Սբ. Աստվածածին եկեղեցի (17-րդ դար), Սբ. Սարգիս եկեղեցի (1279 թվական), մատուռ (12-13-րդ դարեր), խաչքար (12-17-րդ դարեր), տապանաքարեր (միջնադար), ամրոց (12-13-րդ դարեր), կամուրջ (13-րդ դար)։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կա բուժկետ, գործում են միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 52 աշակերտներ, 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 25 երեխաներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 291.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնուտ (Շահումյանի շրջան)» հոդվածին։ |
|