Ադրբեջանի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի զինված ուժեր
Azərbaycan Silahlı Qüvvələri
Azerbaijan Armed Forces.png
Ղեկավարություն
Պաշտպանության Նախարար Սաֆար Աբիև
Գլխավոր շտաբ Նաժմադդին Սադիխով
Զինվորական անձնակազմ
Ակտիվ անձնակազմ 126,400
Պահեստայիններ 300,000
Զորակոչային տարիք 18 տարեկան
Զինծառայության տարիք ունեցող բնակչություն Տղամարդիկ (18-49 տարեկան). 1,961,973
կանայք (18-49 տարեկան). 2,033,186
Պիտանի զինվորական ծառայության Տղամարդիկ (18-49 տարեկան). 1,314,955
Կանայք (18-49 տարեկան). 1,676,408
Զորակոչային տարիքին հասնողների թիվը (տարեկան) Տղամարդիկ. 82,358
Կանայք. 78,067
Մասնաճյուղեր Ադրբեջանի Բանակ
Ադրբեջանի Հակաօդային Պաշտպանություն
Ադրբեջանի Ռազմաօդային Նավատաորմ
Ադրբեջանի Ռազմածովային Նավատորմ
Արդյունաբերություն
Տարեկան ծախսերի հանրագումար $2 միլիարդ (2008)[1]
ՀՆԱ-ի տոկոս 3.2% (2007)
Ներքին մատակարարողներ Ադրբեջանի Պաշտպանության Արդյունաբերություն
Միջազգային մատակարարողներ {{{2}}} Թուրքիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Ուկրաինա
{{{2}}} Բելառուս
Flag of Pakistan.svg Պակիստան
Flag of Israel.svg Իսրայել
Flag of Russia.svg Ռուսաստան
Զինվորներ վարժեցումի ժամանակ։

Ադրբեջանի Զինված Ուժերը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Silahlı Qüvvələri) կազմված են Ադրբեջանի բանակից, հակաօդային պաշտպանությունից, ռազմա-օդային նավատորմից և ռազմա-ծովային նավատորմից։

Ադրբեջանը իր զինված ուժերը արդիականացնում և ընդարձակում է 2005-ից ի վեր, որը հնարավոր է դարձել նավթի վաճառքից ձեռք բերված շահույթների շնորհիվ։ 2007-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում էր $ 1,3 միլիարդի։ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարողներն են Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ուկրաինան, Բելառուսը, Իսրայելը և Ռուսաստանը։

Ադրբեջանի Զինված Ուժերի Գերագույն Հրամանատարն է երկրի նախագահ Իլհամ Ալիևը (2003 թ. հոկտեմբերից)։

Բովանդակություն

[խմբագրել] Ադրբեջանի բանակ

Ադրբեջանի բանակը ունի 95.000 ակտիվ զինվոր, 575.000 պահեստային զինվոր և 1.314.955 պահեստի պահեստայիններ։ Ադրբեջանը ստորագրել է բազմաթիվ պայմանագիրներ մարզելու և հզորացնելու իր բանակը Թուրքիայի օգնությամբ։

[խմբագրել] Տանկեր

2007 թվականին, Ադրբեջանը ուներ 220 տանկ նրա բանակում։[2] Ըստ ադրբեջանական մեդիայի, բանակը ստացել է ավելորդ 62 տանկեր Ռուսաստանից 2009 թվականին[3] ինչ որ փոխում է գումարը 282 տանկի։

[խմբագրել] Զրահամեքենաներ

[խմբագրել] Հրետանային համակարգեր

  • Դ-20 122 մմ հաուբից – 30
  • Դ-30 152 մմ հաուբից – 191
  • 2Ա36 152 մմ – 20
  • 2Ս1 122 մմ հաուբից – 14
  • ԲՄ-21 122 մմ «Գրադ» – 40
  • 9Ա52 300 մմ «Սմերչ» – 18
  • ՄՏ-12 100 մմ – 72
  • Մ-46 130 մմ – 36
  • ՊՄ-38 130 մմ – 23

[խմբագրել] Թեթև հրազեն

[խմբագրել] Ադրբեջանի բանակի զինվորական կոչումները

[խմբագրել] Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմ

Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմը (AzAF) բաղկանում է 7.900 զինվորից։ Նավատորմը ունի 172 ինքնաթիռ և 60 ուղղաթիռ, որոնք գտնվում են 16 ռազմական կայաններում։

[խմբագրել] Ուղղաթիռների զորք

  • Մի-24 հարվածային ուղղաթիռ - 25
  • Մի-8 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 13
  • Մի-6 փոխադրիչ ուղղաթիռ - 9
  • Մի-2 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 7

[խմբագրել] Փոխադրիչ նավատորմ

[խմբագրել] Ռազմական ինքնաթիռներ

  • ՄիԳ-29 - 48 ըստ Ադրբեջանի կառավարության
  • Tu-16 - 10

[խմբագրել] Ադրբեջանի հակաօդային պաշտպանություն

Ադրբեջանի հակաօդային պաշտպանության բանակը ունի մոտավորապես 3.500 զինվոր։ Գաբալա ռադարային կայանը գլխավոր նախազգուշացումի կայանն է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության։ Գաբալան կարող է հայտնաբերել հրթիռների արձակումներ որոնք մինչև 6.000 կմ հեռու են։

[խմբագրել] Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմ

Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմը Կասպից ծովում։

2007թ. տվյալներով, Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի անձնակազմի թիվը 2500 էր (ակտիվ զինծառայողներ)։ Այն բաղկացած է Կասպիական Նավատորմից և Սահմանապահ Առափնյա Պահակազորից։ Նավատորմն ունի 7 պահականավ, 7 ականազերծիչ նավ, 6 դեսանտային նավ, 2 դեսանտային կատեր, 1 հատուկ նպատակի ռազմանավ և 1 հատուկ նպատակի կատեր։

Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի հրամանատարն է փոխծովակալ Շահին Սուլթանովը։

[խմբագրել] Ադրբեջանի ռազմա-ծովային զինվորական կոչումները

[խմբագրել] Միջազգային մասնակցություն

Ադրբեջան օգնություն և խաղաղապահ զինվորներ է ուղարկել երեք միջազգային կոնֆլիկտների շրջաններին՝ Կոսովո, Աֆղանստան և Իրաք։

  • Կոսովո - 1999-2008, Ադրբեջան ուղարկել էր 34 խաղաղապահ զինվորներ որոնք ծառայել են KFOR-ի առաջնորդության տակ։ Խաղաղապահ առաքելությունը ավարտվել է 2008-ին։
  • Աֆղանստան - 2005-ում, Ադրբեջանը ուղարկել է մի ջոկատ, որ բաղկացած էր 22 զինվորներից, իսկ 2006-ին ուղարկել էր 8 ռազմական բժիշկներ միանալու խմբին։ 2007 մայիսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտատարում է որ 20-22 հավելյալ զինվոր կուղարկվեն Աֆղանստան:
  • Իրաք - Ադրբեջանը մասնակից է Իրաքի Կոալիցիային։ Ադրբեջանցի զինվորները պահպանում են ալ-Հադիտա ամբարտակը արևմտյան Իրաքում։ 2003-ից ի վեր, Ադրբեջանն ուղարկել է զինվորներ որոնց առավելագույն թիվը 250 էր ։ Ներկայումս խաղաղապահների թիվը մոտ 90 է։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (Անգլերեն) Azerbaijan announces 53 pct rise in army spending
  2. 2,0 2,1 2,2 IISS (2007). The Military Balance 2007. London: Routledge for the IISS, 157. ISBN 978-1-85743-437-8. 
  3. 3,0 3,1 Russia delivered 62 T-72 tanks to Azerbaijan

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով