Խաչեն (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)
Խաչեն
Բնութագիր
Երկարություն119 կմ
Ավազանի մակերես657 կմ²
Ջրի ծախս3,2 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրցախի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳանձասար
Ջրի մարմիններԽաչեն ջրամբար
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՄարտակերտի շրջան, Barda District?, Թարթառի շրջան, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) և Քելբաջարի շրջան

Խաչեն կամ Խաչենագետ (ադրբ.՝ Xaçınçay, ռուս.՝ Хачынчай), գետ Արցախում և Ադրբեջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում Ղարաբաղի լեռնաշղթայի Կարմրասար լեռնազանգվածից՝ մոտ 2200 մ բարձրությունից։ Վերին հոսանքում ունի լեռնային բնույթ ու հոսում է արևելյան ուղղությամբ, անցնելով ԼՂՀ֊ի Մարտակերտի և Ասկերանի շրջաններով, իսկ միջին և ստորին հոսանքներում թեքվում է դեպի հյուսիս֊արևելք ու ընկած է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Աջից միանում է Կուրին մոտ 100 մ բարձրության վրա[1]։ Խոշոր վտակը աջից միացող Քոլատակն է։ Խաչենի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Արցախի տարածքում՝ ծովի մակարդակից մոտ 570 մ բարձրության վրա կառուցված է ջրամբար։

Հիդրոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը 119 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 657 կմ2։ Սնման մեջ անձրևների բաժինը կազմում է 33-36 %, ձյան հալոցքինը մոտ 26%, ստորերկրյան ջրերի բաժինը՝ 36-43%։ Գարնանային անձրևների հետ կապված վարարման ընթացքում՝ մարտից մինչև հունիս, ձևավորվում է տարեկան հոսքի 35-50%֊ը։ Տարեկան միջին ծախսը 1,8-3,2 մ3/վրկ է, իսկ հոսքը 110-120 մլն մ3։ Ջրի հանքայնացվածությունը մինչև 500 մգ/լ է։ Համանուն ջրամբարի տարողությունը 20-25 մլն մ3 է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vahram Balayan, Artsakh history

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի բնաշխարհ (Ընտանեկան հանրագիտարան մատենաշար), ISBN 5-89700-029-8 Երևան 2006 «Հայկական հանրագիտարան» հրատ․