Ստրաբոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրաբոն (հունարեն՝ Στράβων) (շուրջ 64/63 մ.թ.ա. — շուրջ 23/24 մ.թ.) — հույն պատմիչ և աշխարհագրագետ: Հեղինակել է «Պատմություն» (չի պահպանվել) և «Աշխարհագրություն» երկասիրությունները: 17 գրքից բաղկացած «Աշխարհագրություն»-ը հանդիսանում է հին աշխարհի, այդ թվում՝ պատմական Հայաստանի աշխարհագրության և պատմության կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկը: Ստրաբոնի «Աշխարհագրության» Հայաստանին վերաբերվող հատվածները թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1940 թ: