Էրատոսթենես Կիրենացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Portrait of Eratosthenes.png

Էրատոսթենես Կիրենացի (Ἐρατοσθένης ὁ Κυρηναῖος; մ.թ.ա. 276/275-208(կամ 194) թթ.) — հելլենիստական դարաշրջանի հույն աշխարհագետ, աստղագետ, մաթեմատիկոս և բանասեր: Մուսեյոնի գրադարանի (հնարավոր է նաև Ալեքսանդրիայի գրադարանի) վարիչ, թագաժառանգ, ապագա Պտղոմեոս IV Փիլոպատոր արքա դաստիարակ: Ճշգրիտ կերպով հաշվարկել է երկրագնդի շրջագծի (էկվատոր) երկարությունը, ստեղծել է ֆիզիկամաթեմատիկական աշխարհագրության հիմքերը: Առաջին անգամ կիրառել է «աշխարհագրություն» (գեոգրաֆիա) եզրույթը: Լինելով պալատական գիտնական Էրատոսթենեսը նաև հորինել է ոտանավորներ ի պատիվ Պտղոմեոսյան հարստության ներկայացուցիչների:

Էրատոսթենեսի կազմած քարտեզը

[խմբագրել] Աղբյուրներ

Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով