Ապոլլոնիոս Հռոդոսացի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլլոնիոս Հռոդոսացի (հին հունարեն՝ Απολλώνιος Ρόδιος, շուրջ մ.թ.ա. 290թ. - մ.թ.ա. 246թ. հետո) —հին հույն էպիկական պոետ և քերականագետ, Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն: Նրա ստեղծագործություններից առավել հայտնի է «Արգոնավտիկա» (հունարեն՝ Ἀργοναυτικά) էպիկական պոեմը (4 գիրք, շուրջ 6,000 տող), որտեղ վերապատմվում է հին հունական առասպելներից մեկը՝ «Ոսկե գեղմի» համար դեպի Կողքիս Յասոնի և արգոնավորդների ճանապարհորդությունը և արկածները: