Աթենեոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթենեոս կամ Աթենեոս Նավկրատոսցի (հին հուն.՝ Ἀθήναιος Ναυκρατίτης, Ἀθηναῖος Ναυκρατίτης, լատ.՝ Athenaeus), 2-3 դդ. հույն հռետոր և քերականագետ, ծագումով Եգիպտոսի Նավկրատիս քաղաքից: Սկզբում ապրել է Ալեքսանդրիայում, այնուհետև տեղափոխվել է Հռոմ: Հեղինակ է գրեթե ամբողջությամբ մեզ հասած «Սոփեստների խնջույքը» երկի (15 գիրք, հին հուն.՝ Δειπνοσοφισταί): Երկում ներկայացված է 30 սոփեստների կողմից տարվող երևակայական երկխոսություն, որոնք խոսում են հին հույների բարքերի, մասնավոր և հասարակական կյանքի, արվեստի, մշակույթի, գրականության և քերականության տարբեր բնագավառների և այլ առարկաների մասին: «Սոփեստների խնջույք» երկը անտիկ պատմության և մշակույթի կարևոր սկզբնաղբյուր է: