Հելլենիզմի դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հելլենիզմից)

Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV - մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։

Հելլենիստական դարաշրջանի և ոճի Գառնիի հեթանոսական տաճարը Հայաստանում

Եզրույթի պատմությունը[խմբագրել]

«Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո. Դրոյզենը (1808-1884)՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և կրթվածության տարածումը» արևելյան ժողովուրդների մեջ, անտեսելով հելլենիզմի հասարակական և տնտեսական էությունը։ Այնուհետև հելլենիզմը մեկնաբանվել է որպես միայն մշակութային (Յու. Կերստ), քաղաքական (Վ. Տառն) կամ տնտեսական (Մ. Ռոստովցև) ազդեցություն։ Հելլենիզմը բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական, մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ (Ա. Ռանովիչ և ուիշներ)։ Հելլենիզմի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել մ.թ.ա. 30-ը, երբ Հռոմը նվաճել է հելլենիստական վերջին պետությունը՝ պտղոմեոսյան Եգիպտոսը, թեև հելլենիզմին բնորոշ երևույթները շարունակել են գոյատևել։

Հելլենիզմը Մեծ Հայքում[խմբագրել]

Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Իմչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել ժամանակի շինություններից միայն Գառնիի հելլենիստական տաճարը:

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png