Աթանաս Ալեքսանդրացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աթանաս Ալեքսանդրացի (հուն.՝ Ἀθανάσιος, Athanásios, նաև` սուրբ Աթանաս Մեծ, շուրջ 298թ., Ալեքսանդրիա —373թ., Ալեքսանդրիա), ընդհանրական եկեղեցու հայրապետ, Հայ առաքելական եկեղեցու կողմից տոնելի սուրբ, Ալեքսանդրիայի պատրիարք (326-ից), աստվածաբան: Հայտնի է որպես արիոսականության առավել եռանդուն ընդդիմախոսներից մեկը: Նրան է վերագրվում Աթանասյան հավատո հանգանակի կազմումը:

Հույն քրիստոնյա ընտանիքից է: 325թ.կայացած Նիկիայի Ա տիեզերական ժողովում լուրջ հակահարված է հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին: Իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսականության դեմ` պաշտպանելով նիկիական դավանանքը: Հալածվել է արիոսականության ընդունած հռոմեական կայսրերի կողմից` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացնելով աքսորում:

Աթանաս Ալեքսանդրացու երկերը բացառիկ կարևոր դեր են կատարել Հայ եկեղեցու որդեգրած դավանական դրության, քրիստոսաբանության և երրորդաբանության մեջ: Նրա աշխատությունների զգալի մասը (ճառեր, թղթեր, մեկնություններ և այլն) հայերեն է թարգմանվել V- VIII դդ ընթացքում:

Հայ եկեղեցին Աթանաս Ալեքսանդրաց հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարին և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ:

Հիմնական աշխատությունները [խմբագրել]

  • «Երկու ճառ ընդդեմ հեթանոսների» (317–319):
  • Անտոն Անապատականի վարքը (մոտ 356–357)
  • «Յաղագս ամենասուրբ Երրորդութեան»,
  • «Ի Հոգին Աստուծոյ»,
  • «Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն և Սրբոյ Երրորդութեանն»,
  • «Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի»,
  • «Ի ծնունդն Քրիստոսի»

Աղբյուրներ [խմբագրել]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png