Կալիմաքոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիմաքոս (հունարեն՝ Καλλίμαχος; շուրջ մ.թ.ա. 310, Կիրենե, Եգիպտոս — շուրջ մ.թ.ա. 240, Ալեքսանդրիա, Եգիպտոս) — հելլենիստական դարաշրջանի հին հույն բանաստեղծ, ալեքսանդրյան գրական դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Ըստ անտիկ հեղինակների վկայությունների գրել է շուրջ 800 անուն գիրք հին հույն գրականության բոլոր ժանրերում (ողբերգություն, սատիրական դրամաներ, քնարերգություն, յամբեր, դյութազնավեպ, էլեգիա և այլն): Մեզ է հասել Կալիմաքոսի հարուստ գրական ժառանգության միայն չնչին մասը: Նրա ստեղծագործությունների որոշ հատվածներ բացահայտվել են 19-րդ դարի վերջում և 20-րդ դարում Եգիպտոսում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված պապիրուսների պատառիկների վրա: