Փիլոն Ալեքսանդրացի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փիլոն Ալեքսանդրացի (հայտնի է նաև Փիլոն Հրեա անունով, հունարեն` Φίλων ὁ Ἀλεξανδρεύς, Philon Alexandreos; շուրջ մ.թ.ա. 25, Ալեքսանդրիա — շուրջ մ.թ. 50թ.), հրեա փիլիսոփա: Հեղինակ է մի շարք կրոնափիլիսոփայական աշխատությունների, որոնցից մի քանիսը հնում թարգմանվել է հայերեն: Իր աշխատությունների մեջ փորձում է հրեական կրոնական դոգմաները հիմնավորել և բացատրել անտիկ հեղինակների իդեալիստական փիլիսոփայության միջոցով:
Փիլոնի երկերից մի քանիսը մեզ են հասել միայն հայերեն (գրաբար) թարգմանությամբ. դրանց հունարեն բնագրերը չեն պահպանվել: