Արիստարքոս Սամոսցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արիստարքոս Սամոսցի (հին հուն.՝ Ἀρίσταρχος ὁ Σάμιος; շուրջ մ.թ.ա. 310, Սամոս — շուրջ մ.թ.ա. 230թթ.), հին հույն աստղագետ, տոմարագետ, մաթեմատիկոս և փիլիսոփա: Առաջինն է առաջ քաշել աշխարհի արևակենտրոն (հելիոցենտրիկ) համակարգի տեսությունը: Մշակել է մինչև Արև և Լուսին հեռավորության և դրանց չափսերի որոշման գիտական մեթոդ: