Վենետիկ
Վենետիկ (իտալերեն՝ Venezia)— քաղաք Իտալիա յում։ Քաղաքի բնակչությունը՝ 270 439 (2009թ.), արվարձանների բնակչությունը ներառյալ` 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովի վրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 մլն տոննա), մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան: Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով: Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են XVI դարի վերջերին):
Վենետիկի արդյունաբերական-նավահանգիստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա: Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգմը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը: Ապակեգործություն (Մուռանո, թանգարան), ժանյակագործություն (Բուռանո կղզի): Համալսարան, կոնսերվատորիա (1916 թ.): Թանգարաններ (այդ թվում Արվեստների ակադեմիայի պատկերասրահը): Առաջին հանրային օպերային թատրոն (1637-1812), «Fenice» (1792) օպերային թատրոն:
[խմբագրել] Քույր քաղաքներ
Իսլամաբադ, Պակիստան
Սուչժոու, Չինաստան
Տալլին, Էստոնիա
Ստամբուլ, Թուրքիա
Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
Ավեյրու, Պորտուգալիա
Նյուրնբերգ, Գերմանիա
Կեդկե, Հունաստան
Ցինդաո, Չինաստան
Սալոնիկ, Հունաստան
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Ֆորտ Լոդերդեյլ, ԱՄՆ
Տրիեստ, Իտալիա
Պալեմբանգ, Ինդոնեզիա
Պերեյրա, Կոլումբիա
Երևան, Հայաստան