Կոնսերվատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի շենքը

Կոնսերվատորիա (իտալ.՝ conservatorio, սկզբնական նշանակությամբ՝ ապաստարան, < լատ. conservo - պահպանել ), երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն, ուր կրթվում են մասնագետ կատարողներ՝ նվագողներ, երգիչներ, դիրիժորներ նաև կոմպոզիտորներ, երաժշտագետներ։ [1]

Պատմություն[խմբագրել]

16-րդ դարում կոնսերվատորիա էին կոչվում որբանոցները, ուր երեխաներին արհեստներ էին սովորեցնում (առաջինը՝ Նեապոլում, 1537 թվականին)։ 17-րդ դարից որբանոցներում սկսեցին ուսուցանել երաժշտություն, որը կամաց-կամաց դարձավ գերիշխող; 18-րդ դարում իտալական կոնսերվատորիաները մեծ դեր էին խաղում երաժիշտների և կոմպոզիտորների կրթության գործում։ Պրոֆեսիոնալ երաժիշտների պահանջարկից ծնվեց երաժշտական բուհեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Նման տիպի առաջին հաստատությունը Փարիզի Ազգային երաժշտական ինստիտուտն էր (1793), որի հիման վրա 1795 թվականին կազմափոխվեց Երաժշտության և դեկլամացիայի կոնսերվատորիա։ [2]

Տարբեր երկրներում[խմբագրել]

19-ից 20-րդ դարերում կոնսերվատորիաներ բացվեցին Եվրոպական համրյա բոլոր մեծ քաղաքներում։

Բացվեցին նաև 1847 թվականին Ռիո դե Ժանեյրոյում, ԱՄՆ-ում առաջին կոնսերվատորիան 1853 թվականին Բոստոնում, 1927 թվականին Շանհայում։

Հայաստանում[խմբագրել]

1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Երևանի երաժշտական ստուդիան, որը 1923 թվականին վերակազմվեց կոնսերվատորիայի։ 1946 թվականից Երևանի կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։ [3]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Энциклопедический музыкальный словарь, Москва 1966
  3. Մ. Բերկո, Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Երևան 1973
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png