Ռոմանոս Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոմանոս Հովակիմի Մելիքյան (1883թ. հոկտեմբերի 1, Կիզլյար, Դաղստան, Ռուսական կայսրություն1935թ. մարտի 30, Երևան), հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ: Հայրենադարձվել է Հայաստան 1921թ., որտեղ հիմնել և ղեկավարել է բազում երագչախմբեր: Համարվում է հայկական ռոմանսի հիմնադիրը, հեղինակ է բազմաթիվ ռոմանսների, որոնցից առավել հայտնի են «Աշնան տողեր», «Զմրուխտի», «Զառ-զառ», «Նոր օրերի երգեր» վոկալ շարքը: Նրա անունն է կրում Երևանի երաժշտական դպրոցներից մեկը: