Բուրանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրանո
Տեսակկղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորՎենետիկ
Երկարություն0,675 կմ
Լայնություն0,475 կմ
Մակերես0,2108 կմ²
Բնակչություն2762 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Բուրանո (իտալ.՝ Burano), Վենետիկի կղզային թաղամաս, որը գտնվում է քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա՝ Տորչելլոյի հարևանությամբ։ Բնակչությունը՝ 2762 մարդ։ Հայտնի է իր վառ գունավորված տներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարից մասնագիտացած է ժանյակավոր գործվածքով հագուստի արտադրության ոլորտում։ Ժանյակների արտադրության տեխնոլոգիան, ենթադրվում է, արտահանվել է վենետիկցիների կողմից Արևելյան Միջերկրականից։ Ծնունդով Բուրանոյից էր հայտնի կոմպոզիտոր Բալդասարե Գալուպպին։

Մինչ 1923 թվականը Բուրանոն, ինչպես և Մուրանոն, համարվում էր Վենետիկ առանձին քաղաք։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի լրումն գույնզգույն շենքերի՝ զբոսաշրջիկներին գրավում է նաև Բուրանոյի ժանյակների թանգարանը և Սան Մարտինո եկեղեցին՝ 52 մետրանոց զանգակատնով։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեստիերե տարածք,
հա
բնակ․ խտութ․ մարդ/կմ²   քարտեզ
Սան Մաուրո 6,8 818 12029    
Ջուդեկա 2,5 255 10200  
Սան Մարտինո
Սինիստրա
4,4 586 13318  
Սան Մարտինո Դեստրա 5,1 759 14882  
Տերանովա 2,3 359 15609  
Բուրանո (կղզի) 21,1 2777 13176  

Անձինք, որոնք կապվա են Բուրանոյի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրանոն կապված է Վենետիկի հետ (Մուրանո կղզու միջոցով) պարբերական ընթացք ունեցող նավերի շնորհիվ. դրանք նաև կապում են Տորչելլոյին և Տրեպորտիին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giulio Lorenzetti, Venezia e il suo estuario
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրանո» հոդվածին։