Բալդասարե Գալուպպի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալդասարե Գալուպպի (իտ.՝ Baldassarre Galuppi, 1706թ. հոկտեմբերի 18, Բուրանո, Վենետիկ — 1785թ. հունվարի 3, Վենետիկ), իտալացի երգահան, մականունը՝ Բուրանելլո, բազմաթիվ օպերաների հեղինակ (ըստ The Musical Times ամսագրի հաշվումների դրանց թիվը հասնում է 106-ի[1]), որոնցից առավել հայտնի են նրա կոմիկական օպերաները: Աշխատել է Լոնդոնում և Պետերբուրգում՝ որպես Եկատերինա II-ի արքունի երաժիշտ: Համագործակցել է Կառլո Գոլդոնիի հետ, որը Գալուպպիի համար գրել է բազմաթիվ օպերաների լիբրետտոներ:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Towers, John. "Who composed the greatest number of operas?" The Musical Times, 1 August 1911, p. 527