Օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Օպերա (այլ կիրառումներ)

Օպերա (իտալերեն՝ opera - երկ, ստեղծագործություն) երաժշտական-թատերկան ստեղծագործություն, որը հիմնված է խոսքի, բեմական գործողության և երաժշտության սինթեզի վրա: Առաջացել է Իտալիայում 16-17 դդ. սահմանագլխում: Պատմական էվոլյուցիայի ընթացքում ձևավորվում են զանազան օպերային ձևեր՝ մեներգ, ռեչիտատիվ, վոկալ անսամբլ (զուգերգ, եռերգ, քառերգ և այլն), խմբերգ, նվագախմբային համարներ, նախերգանք և այլն: Երբեմն օպերայի մեջ ներառվում են բալետային տեսարաններ, խոսակցական տեսարաններ, զրուցերգություն: Տարբերում են օպերայի հետևյալ հիմնական տեսակները՝ պատմական-առասպելային, հերոսական-էպիկական, ժողովրդական-հեքիաթային, քնարերգական և այլն: Օպերայի որոշ տեսակներ սերտ կապեր ունեն որոշակի ազգային մշակույթի և դարաշրջանի հետ՝ իտալական օպերա-սերիա (ծանրաբարո), օպերա-բուֆֆա (կոմիկական), ֆրանսիական մեծ օպերա (grand opera), ֆրանսիական օպերա-կոմիկ, քնարերգական օպերա, գերմանական և ավստրիական զինգշպիլ, անգլիական բալլադային օպերա: Առաջին հայկական օպերայի հեղինակն է համարվում Տիգրան Չուխաճյանը՝ իր «Արշակ Բ» օպերայով:

Այցելեք նաև [խմբագրել]