Զոլտան Կոդայ
Զոլտան Կոդայ (հունգ. Zoltán Kodály), հունգարացի մեծանուն կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, լեզվաբան, փիլիսոփա և մանկավարժ: Ծնվել է ավստրո-հունգարական Կեչկեմետ քաղաքում՝ 1882 թ. դեկտեմբերի 16-ին, մահացել Բուդապեշտում (Հունգարիա), 1967 թ. մարտի 6-ին:
Կյանքը [խմբագրել]
Փոքրիկ Կոդայը վաղ հասակից սկսում է ջութակ նվագել: Նրա հայրը՝ Ֆրիգյես Կոդայը ինքնուս ջութակահար էր և իրական մասնագիտությամբ կայարանապետ էր: Նա տարբեր հունգարական քաղաքներում էր աշխատում: Կոդալին տարական դպրոց է հաճախում Գալանտա կաղաքում, այնուհետև տեղափոխվում է Տրնավա (այժմ Սլովակիա), որտեղ էլ հաճախում արքեպիսկոպոսական դպրոց:
1900-1904 թվականներին նա սովորում է Բուդապեշտի Ֆրանց Լիստի անվան երաժշտական ակադեմիայում: Այստեղ նա աշակերտում է Հանս Կոսսլերին (կոմպոզիցիա): Այնուհետև նա սովորում է Բուդապեշտի համալսարանի արվեստի ֆակուլտետում: 1905 թվականին նա ստանում է իր հունգարերեն և գերմաներեն լեզուների դիպլմները: Կոդայը սկսում է հետաքրքրվել հունգարական երաժշտությամբ և նրա արմատներով: 1906 թվականից նա արդեն դառնում է արվեստների դոկտոր: Նա ծանոթանում է բազմաթիվ էթնոգրաֆիստների հետ, այդ թվում նա կոմպոզիտոր Բելա Բարտոկի հետ, որի հետ միասին նա սկսում է ֆոլկլորային երաժշտության խորը հետազոտումները:
Կոդայը շատ շրջագայում է և ծանոթանում է այլ երկրների կոմպոզիտորների արվեստի հետ: Իր Փարիզում եղած ժամանակ նա հայտնաբերում է իմպրեսսիոնիստ կոմպոիզիտորներին: Նա հիմնականում տարվում է Կլոդ Դեբյուսիի արվեստով: 1907 թվականից նա դասավանդում է Ֆրանց Լիստի ակադեմիայում: Շատ ազդված լինելով Առաջին Համաշխարհային Պատերազմից նա միանում է հեղափոխական մի խմբի:
1919 թվականից ստանձնում է Ֆրանց Լիստի ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը: Հունգարա-ռումինական բախումների պաճառով նա հեռացվում է իր պաշտոնից և միայն 1921 թվակնին է որ նա կարողանում է նորից դասավանդել ակադեմիայում:
1926 թվականին նա գրում է որ առաջին օպերան՝ "Հարի Ժանոս": Նա միանում է «Universal-Edition» ընկերությանը: 1932 թվականին նա ստեղծագործում է իր հայտնի սյուիտը նվագախմբո համար՝ "Պսալմոս Հունգարոկուս": Այնուհետև նա ստեղծագործում է իր "Դե Տեումը" ՝ նվագախմբի սոլիստենրի և երգչախմբի համար: 1938 թվականին նա Բարտոկի հետ մեկտեղ ընդդիմանում է ռասիզմին և դուրս է գալիս «Universal-Edition» ընկերությունից, քանի որ այս վերջինս հարում էր նացիզմին: Պատերազմի պատճառով 1940 թվականին Բարտոկը լքում է Հունգարիան: Կոդայը երկու տարվա հանգիստ է վերցնում, որպեսզի կարողանա վերսկսել իր ազգային երաժշտության հրատարուկությունը: 1945-49 թվականներին նա ստանձնում է Հունգարական Գիտությունների Ակադեմիայի տնօրենի պաշտոնը:
1951 թվականին նա հրատարում է իր չորս հատորանի "Հունգարական Ազգային Երաժշտության" առաջին հատորը: Նա շրջանարության մեջ է մտնում նոր ուսումնական մեթոդ, որի հիման վրա էլ նա ստեղծագոծում է մոտ հազար վոկալ և երգչախմբային ստեղծագործություններ: Նա հրատարակում է բազմաթիվ հոդվածներ տարբեր թեմաներով: Կոդայը տարբեր ակադեմիաների պատվավոր անդամ է եղել: Աշխատել է Բուդապեշտում ինչպես նաև Օքսֆորդում: