Բելա Բարտոկ
Բելա Բարտոկ (հունգարերեն` Bartók Béla Viktor János [ˈbɒrtoːk ˈbeːlɒ]; 1881թ. մարտի 25, Բանատ, Ավստրո-Հունգարիա — 1945թ. սեպտեմբերի 26, Նյու Յորք, ԱՄՆ), հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ: Երաժշտության մեջ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ: Առավել հայտնի ստեղծագործությունն է «Կապուտամորուսի դղյակը» (1918) օպերան: Նա շատ մեծ հետաքրքրութուն է ցուցաբերել Արևելյան Եվրոպայի ազգային երաժշտության հանդեպ: Իր դարի առավել հայտնի էթնոերաժշտագետներից է:
Մայրը եղել է նաև դաշնակահարուհի և տվել է դաշնամուրի դասեր: Դեռ շատ վաղ հասակից Բարտոկի մոտ նկատվել է երաժշտական տաղանդ և հունգարական ազգային երաժշտության հանդեպ եղած մեծ սեր: Նա վրա մեծ ազդեցութուն է ունեցել Յոհաննես Բրամսի և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները: 1905 թվականից սկսած նա խորապես սկսում է զբաղվել հունգարական ազգային երաժշտությամբ: Նույն տարիներին նա հանդիպում է հունգարական ազգային երաժշտության մեկ այլ վարպետի՝ Կոդալիին: Նույն թվականին նա լինում է Փարիզում՝ Ռուբինշտեյնի մրցույթին մասնակցելու նպատակով։ Քաղաքը նրա վրա հոգեբանական շատ մեծ ազդեցություն է թողնում: Նա հակվում է աթեիզմի մինչև 1916 թվականը, երբ հասարակայնորեն հավատքը փոխում է դեպի ունիտարական եկեղեցու կողմը: 1907-ից 1934 թվականներին նա դաշնամուր է դասավանդում Բուդապեշտի Երաժշտական ակադեմիայում: Այս ժամանակահատվածում նա գրում է իր առաջին լարային կվարտետը և «3 հունագարական ազգաին երգերը»: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ նա գրում է իր երկու բալետները՝ «Փայտե արքայազնը» և «Հրաշալի մանդարին»: 1917 թվականին նա գրում է իր երկրորդ լարային կվարտետը: Իր երկրորդ կնոջ՝ Դիտտա Պազտորիի հետ կատարում է բազմաթիվ շրջագայություններ: Նրանք հիմնականում հանդես են գալիս չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններով: 1927-28 թթ նա ստեղծագործում է իր 3-րդ և 4-րդ լարային կվարտետները: Իր հինգերորդ լարային կվարտետը աչքի է ընկնում իր ազգային երաժշտության տարրերով: 1937 թվականին նա ավարտում է իր առավել հայնի գործերից մեկը՝ «Երաժշտություն լարային նվագախմբի հարվածային գործիքի և չելեստային համար»:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ամբողջովին փոխում է նրա կյանքի ընթացքը: 1940 թվականին նա ստիպվաց լքում է իր հայրենի Հունգարիան և մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա կարդում է բազմաթիվ դասախոսություններ Ամերիկայի համալսարաններում: Կնոջ հետ մասնակցում է տարբեր համերգների: 1942 թվականին նրա մոտ նկատվում են արյան քաղցկեղի ազդանշաններ: Նրա վերջին ստեղծագործություններից է ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը՝ որը նրան պատվիրել էր ալտահար Ուիլյամ Փրիմրոզը:
Նա գրել է 3 դաշնամուրային կոնցերտ, 2 կոնցերտ ջութակի համար, կոնցերտ ալտի համար, կոնցերտ նվագախմբի համար, կոնցերտ 2 դաշնամուրի և նվագախմբի համար, սոնատ սոլո ջութակի համար, 2 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 44 դուետ 2 ջութակի համար, Կոնցերտ ջութակի, կլառնետի և դաշնամուրի համար: Դաշնամուրային պիեսներից են՝ «Երեխաների համար», Ռումինական ազգային պարեր, Սոնատ, Միկրոկոսմոս (153 պիեսներ) և այլն: Նրա միակ օպերան «Կապուտամորուսի դղյակն» է: Մահացել է 1945 թվականի սեպտեմբերի 26-ին արյան քաղցկեղից: 1988 թվականին աճյունը տեղափոխվել է Բուդապեշտի «Ֆարկասրետ» գերեզմանոց: