Հունգարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարիայի Հանրապետություն
Magyar Köztársaság
Հունգարիայի դրոշ Հունգարիայի զինանշանը
Դրոշ
Ազգային հիմն՝
Himnusz
Հունգարիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Բուդապեշտ
Պետական լեզու(ներ) Հունգարերեն
Տարածք
 -  Ընդհանուր 93,030 կմ² 
 մղոն² 
 -  Ջրային (%) 0.74
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 10,064,000 
 -  2001 մարդահամարը 10,198,315 
 -  Խտություն 109 /կմ² 
282 /մղոն²
Դրամական միավոր ֆորինտ (HUF)
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Ինտերնետ .hu
Հեռախոսային կոդ +36

Հունգարիա (հունգարերեն` Magyarország Մադյառօռսագ) պետություն Կենտրոնական Եվրոպայում։

[խմբագրել] Հայերը Հունգարիայում

Հայերը Հունգարիայում բնակություն են հաստատել X-XI դարերից։ XIII դ․ Հունգարիայի մայրաքաղաք Էստերգոմում եղել է հայկական թաղամաս։ XIII դ․ Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ-ի և Հունգարիայի թագավոր Անդրաշ II-ի միջև կնքվել է բարեկամության պայմանագիր։ XV-XVI դդ․ շուրջ 3000 հայ ընտանիք ներգաղթել է Տրանսիլվանիա (մտնում էր Հունգարիայի կազմի մեջ)։ Հայերը հիմնել են Գեռլա, Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրվեն) քաղաքները, որոնք ունեցել են ներքին ինքնավարություն՝ քաղաքային վարչություն և դատարան, հայ քաղաքապետ, կառուցել են եկեղեցիներ, հիմնել դպրոցներ։ Հայերի հիմնական զբաղմունքն արհեստներն ու առևտուրն էր, ինչը խրախուսել են իշխաններն ու թագավորները՝ տալով զանազան արտոնություններ։ Լեոպոլդ I-ը հայկական բնակավայրերը հայտարարել է քաղաքներ, Կարլոս VI-ը թագավորական ազատ քաղաքների իրավունք է շնորհել Գեռլա (1726) և Եղիսաբեթուպոլիս (1733) քաղաքներին։ 1791-ին Հունգարիայի պետական ժողովը հայերին պաշտոնապես հայտարարել է երկրի լիիրավ քաղաքացիներ։ Դարեր շարունակ ապրելով Հունգարիայում՝ նրանք մասնակցել են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին։ Կռվել են երկիրը թուրքական լծից ազատագրողների շարքերում, մասնակցել 1848-49-ի հեղափոխությանը [1200 զինվոր, այդ թվում՝ 70 սպա, զորավարներ (Էռնե Կիշ, Վիլմոշ Լազար, Յանոշ Ցեց)], որի ճնշումից հետո Ավստրո-Հունգարիայում հայերին սպառնում էր ձուլման վտանգը։ Մի խումբ հայ մտավորականների ջանքերով գաղութն ապրել է մտավոր և հոգևոր զարթոնք։ Հրատարակվել են հայագիտական գրքեր, հիմնադրվել Հայկական թանգարանը։ 1887-ից հրատարակվել է «Արմենիա» ամսագիրը (հունգարերեն)։ Ազգային ինքնագիտակցության արթնացումը դանդաղեցրել է ձուլման ընթացքը։ Հայ համայնքները որոշ աշխուժացում են ապրել 1915-ի Մեծ եղեռնից փրկված արևմտահայերի ներգաղթով։ 1919-ին հիմնվել է «Մասիս» ընկերությունը (հրատարակել է «Նոր դար» պարբերաթերթը), 1920-ին՝ Հունգարիո հայ միությունը։ 1945-ին Բուդապեշտում կառուցվել է հայկական մատուռ։ Գործում է Ս․Գրիգոր հայկական եկեղեցին։ 1980-ական թթ․ կազմակերպվել է հայ-հունգարական մշակութային ընկերությունը, 1987-ից մի խումբ հայ մտավորականների ջանքերով՝ «Արմենիա» ընկերությունը։

1996-ին Հունգարիայում կար 8 հազար հայ (որոնցից շատերը հայերեն չգիտեն), նրանք աշխատավորներ են, բժիշկներ, գիտնականներ, իրավաբաններ, ճարտարապետներ, նկարիչներ, դերասաններ, արվեստագետներ և այլն։

Հունգարահայերը ներգրավված են պետական, տնտեսական ու հասարակական կյանքի մեջ։ Հունգարիան աշխարհում առաջին պետությունն է, որտեղ 1995-ին ստեղծվել, կազմավորվել է հունգարահայ ինքնավարություն, որի նպատակն է համախմբել բոլոր հունգարահայերին, նրանց շրջանում տարածել մայրենի լեզուն, արվեստը, մշակույթը։ Ղեկավարն է Ալեքսան Ավանեսյանը։

Հունգարահայ համայնքը սերտ կապեր ունի սփյուռքահայ մյուս համայնքների հետ։

1995-ից լույս է տեսնում «Արարատ» (հունգարերեն և հայերեն) թերթը։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։



Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով