Միկլոշ Հորթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկլոշ (Horthy)Հորթի (1868—1957), ծովակալ, Հունգարիայի ֆաշիստական բռնապետ (1920—1944)։ 1918 թվականին եղել է ավստրո-հունգարական նավատորմի գլխավոր հրամանատար, Հունգարական սովետական հանրապետության ժամանակ (1919 թվականի մարտ—օգոստոս)՝ հակահեղափոխական կառավարության ռազմական, մինիստր, ապա, այսպես կոչված, ազգային բանակի գլխավոր հրամանատար։ Հանրապետության անկումից հետո իրեն հռչակել է ռեգենտ և երկրում հաստատել ֆաշիստական բռնապետություն։ Մարմնավորում էր խոշոր հողատերերի և ֆինանսական օլիգարխիայի իշխանությունը։ 1941 թվականին Հորթը Հունգարիային ներքաշեց ՍՍՀՄ-ի դեմ պատերազմի մեջ։ Նրա համաձայնությամբ 1944-ի մարտին ֆաշիստական Գերմանիան օկուպացրեց Հունգարիան։ 1944 թվականի հոկտեմբերին իշխանությունը հանձնեց Ֆ. Սալաշիին և մեկնեց Գերմանիա։ 1949 թվականից ապրում էր Պորտուգալիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png