Սպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպա, հրամանատարական կազմի ներկայացուցիչ զինված ուժերում, միլիցիայում և ոստիկանությունում։ Սկզբում Սպա․ են անվանել որոշակի պետ․ պաշտոններ վարողներին, 16-րդ դարից՝ զորահրամանատարներին։ Ռուս, բանակում սպայական կոչումներն առաջին անգամ մտցվել է 17-րդ դարում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ժամանակ Ռուսաստանում սպայական կոչումները վերացվեցին, վերականգնվեցին 1943 թվականին։ ԽՍՀՄ-ում կա կրտսեր և ավագ սպայակազմ։ Տես նաև Կոչումներ զինվորական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png