Եվրոպայի երկրների և կախյալ տարածքների ցանկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպան վեց աշխարհամասերից մեկն է, որը Ասիայի հետ կազմում է բնակչության և տարածքի առումով խոշորագույն մայրցամաքը՝ Եվրասիան: Եվրոպայի տարածքը՝ 10 մլն կմ², բնակչությունը՝ 730 մլն մարդ:
Աշխարհագրական առումով Եվրոպան սահմանված է Ատլանտյան օվկիանոսով արևմուտքում և Հյուսիսային Սառուցյալ օգկիանոսով հյուսիսում, Սև, Մարմարյան և Միջերկրական ծովերով, Բոսֆոր և Դարդանել նեղուցներով հարավում: Սովորաբար Եվրոպայի արևելյան և հարավ-արևելյան սահմանն են համարում Ուրալյան լեռնաշղթայի արևելյան ստորոտը, Էմբա գետը և Կասպից ծովը, Նախակովկասի հյուսիսային սահմանը Կումա, Մանիչ և Դոն գետերով[1]: