Եվրասիա
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրասիան Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, որի մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%: Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:
«Եվրասիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է աշխարհաբան Էդուարդ Զյուսը 1883 թ.-ին:
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրական բնութագիրը
Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում, կոնտինենտալ Եվրասիայի մի մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում:
Իր մեջ է ներառում աշխարհի երկու մաս. Եվրոպա և Ասիա: Եվրոպայի և Ասիայի սահմանը հաճախ գծում են Ուրալյան լեռնաշղթայով, Ուրալ գետով, Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիս-արևմտյան ափով, Կամա գետով, Մանիչ գետով, Սև ծովի արևելյան ափով, Սև ծովի հարավային ափով, Բոսֆորի նեղուցով, Մարմարի ծովով, Դարդանելայի նեղուցով, Էգեյան և Միջերկրական ծովով, Ջիբրալթարի նեղուցով:Այս բաժանումը տեղի է ունեցել պատմականորեն:Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի: Մայրցամաքը միացված է ցամաքային միասնությամբ, որը տվյալ պահին ստեղծված է բազմաթիվ կլիմայական գործընթացների համընթացությամբ:
Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական, հյուսիսում՝ Սառուցյալ, արևմուտքում` Ատլանտիկ և արևելքում՝ Խաղաղ:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ.կմ., հյուսիսից հարավ ` 8 հազ.կմ., մակերեսն է՝ 53.4 մլն.կմ.: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ. է:
[խմբագրել] Ֆիզիկական բնութագիրը
[խմբագրել] Ռելիեֆ
Եվրասիայի ռելիեֆը շատ բազմազան է` այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ հարթավայրերից և լեռնաշղթաներից ` Արևելա-Եվրոպական հարթավայրը, Արևմտա- Սիբիրյան հարթավայրը, Տիբեթյան լեռնաշղթան: Եվրասիան Երկրագնդի ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունն է 830մ.: Եվրասիայում են գտնվում Երկրագնդի ամենաբարձր սարերը`Հիմալայները, իսկ եվրասիական Հիմալայան, Տիբեթյան, Հինդուկուշի, Պամիրի, Տյան-Շանի լեռնային համակարգերը կազմում են Երկրագնդի ամենամեծ լեռնային շրջանը:
Աշխարհամասի ժամանակակից ռելիեֆը պայմանավորված է նեոգեն և անտրոպոգեն շրջանների ինտենսիվ տեկտոնիկ շարժումներով: Առավել շարժունակ են Արևելա-Ասիական և Ալպիա-Հիմալայան գեոսինկլինիկ գոտիները:Բարձր սեյսմիկություն ունեն Միջին, Կենտրոնական և Արևելյան Ասիայի շրջանները, Մալայան արխիպելագի շրջանները:
Գործող հրաբուխները գտնվում են Կամչատկայում, Արևելյան և Հարավ- Արևելյան Ասիայում, Իսլանդիայում և Միջերկրական ծովում: Եվրասիայի հիմնական լեռնային համակաևգերը.
- Հիմալայներ, որտեղ գտնվում է Երկրագնդի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման (Էվերեստ),
- Ալպեր,
- Կովկաս,
- Հինդուկուշ,
- Կարակորում,
- Տյան-Շան,
- Կունլուն,
- Ալթայ,
- Հարավային Սիբիրի լեռներ,
- Հյուսիս-Արևելյան Սիբիրի լեռներ,
- Պամիր-Ալթայան լեռներ,
- Տիբեթի լեռներ,
- Կարպատներ,
- Ուրալյան լեռներ
Եվրասիայի հիմնական հարթավայրերը
- Արևելա-Եվրոպական,
- Արևմտա- Սիբիրյան,
- Թուրանյան,
- Մեծ Չինական,
- Հինդո-Գանգեսյան
Հյուսիսային և մի շարք լեռնային շրջանների ռելիեֆը ենթարկվել է հին սառեցման շրջանի ներազդեցությանը: Ժամանակակից սառցաբեկորներ պահպանվել են Արկտիկայի կղզիներում և Իսլանդիայում: Մոտ 11 մլն. կմ² զբաղեցնում են բազմամյա սառցե ապառաժներ:
[խմբագրել] Աշխարհամասի աշխարհագրական ռեկորդներ
Եվրասիայում է գտնվում
- Երկրագնդի ամենաբարձր լեռը` Ջոմոլունգման(Էվերեստ),
- ամենախոշոր լիճը`Կասպից ծովը և ամենախորը` Բայկալը,
- մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը` Տիբեթը,
- ամենամեծ թերակղզին` Արաբական,
- ամենամեծ աշխարհագրական շրջանը` Սիբիրը,
- ցամաքի ամենացածր կետը` Մեռյալ ծովի խորշը:
Աշխարհամասում է գտնվում նաև հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը:
[խմբագրել] Պատմա-աշխարհագրական շրջաններ
Եվրասիան հանդիսանում է Շումերական և Չինական հնագույն քաղաքակրթությունների հայրենիքը, և տեղ, որտեղ ձևավորվել են Երկրագնդի գրեթե բոլոր քաղաքակրթությունները:
Եվրասիան պայմանականորեն բաժանված է երկու մասի` Եվրոպա և Ասիա: Ասիան մեծ չափսերի պատճառով ստորաբաժանվում է ավելի փոքր շրջանների` Սիբիր, Հեռավոր Արևելք, Մերձամուրյան, Ծովամերձ, Մանչժուրիա, Չինաստան, Հնդկաստան, Տիբեթ, Ույգուրիա/ արվ. Տուրկեստան, այժմ Սինցզյան Կորեայի կազմում/, Միջին Ասիա, Մերձավոր Արևելք, Կովկաս, Պարսկաստան, Հնդչինաստան, Արավիա և այլն:
[խմբագրել] Եղանակ
Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:
Հյուսիսում գերակշռում են բևեռային և մերձբևեռային կլիմայական գոտիները, հետո ամբողջ Եվրասիան լայն գոտիով հատում է բարեխառն գոտին, որին հետևում է մերձարևադարձայինը:Արևադարձային գոտին Եվրասիայի տարածքում ընդհատվում է, ձգվելով աշխարհամասով Միջերկրական և Կարմիր ծովերից մինչև Հնդկաստան:Մերձհասարակածային գոտին ձգվում է դեպի հյուսիս, գրավելով Հնդկաստանը, Հնդչինաստանը և Չինաստանի հարավը, իսկ հասարակածային գոտին հիմնականում ներառում է հարավ-արևելյան Ասիայի կղզիները:
[խմբագրել] Եվրասիայի պետություններ
Աբխազիա
Ադրբեջան
Ալբանիա
Անդորրա
Ավստրիա
Աֆղանստան
Բանգլադեշ
Բելառուս
Բելգիա
Բոսնիա և Հերցեգովինա
Բութան
Բուլղարիա
Ինդոնեզիա
Իռլանդիա
Իսլանդիա
Իսպանիա
Իսրայել
Իրան
Իրաք
Լատվիա
Լեհաստան
ԼՂՀ
Լիբանան
Լիխտենշտայն
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Հայաստան
Հարավային Կորեա
Հարավային Օսիա
Հնդկաստան
Հորդանան
Հունաստան
Ղազախստան
Ղրղզստան
Ճապոնիա
Մալազիա
Մալթա
Մակեդոնիա
Մոնղոլիա
Նեպալ
Նիդեռլանդներ
Նորվեգիա
Շվեդիա
Շվեյցարիա
Շրի Լանկա
Չինաստան
Պակիստան
Պորտուգալիա
Ռումինիա
Ռուսաստան
Վիետնամ
Վրաստան
Օման
Ֆինլանդիա
Ֆրանսիա