Նորվեգիա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի Թագավորություն
Kongeriket Norge
Նորվեգիայի դրոշ Նորվեգիայի զինանշանը
Ազգային հիմն՝
Ja, vi elsker
Նորվեգիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Օսլո
Տարածք
 -  Ընդհանուր 385,155 կմ² 
 մղոն² 
 -  Ջրային (%) 7.0
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 4,695,134 
 -  Խտություն 12 /կմ² 
31 /մղոն²
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)
Ինտերնետ .no
Հեռախոսային կոդ +47

Նորվեգիա (Նորվեգիայի Թագավորություն), պետություն Հյուսիսային Եվրոպայում` Սկանդինավյան թերակղզու արևմտյան մասում։ Սահմանակից պետություններն են՝ Շվեդիան, Ֆինլանդիան և Ռուսաստանը։

[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ

Նորվեգիայի ափերը ողողում են Բարենցյան ծովում՝ հյուսիս-արևելքից, Նորվեգյան ծովը արևմուտքից և Հյուսիսային ծովը հարավ-արևմուտքում։

Նորվեգիայի մաս է համարվում նաև Արքիպելագ Շպիցբերգենը (Սվալբարդ) և Յան-Մայեն կղզին, որը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։ Նորվեգիայից կախված տարածք է համարվում Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող Բուվե կղզին։ Նորվեգիան աշխարհի ամենահարուստ և բարեկեցիկ երկրներից մեկն է: Դա այդպես է մեծամասամբ նավթի և բնական գազի խոշոր պաշարների և այդ էներգակիրների արտահանումից ստացված եկամուտների արդյունավետ օգտագործման շնորհիվ: Որոշ տվյալներով նավթի պաշարները կազմում են 6,680 միլիարդ բարել, սակայն նոր հանքվայրերի հայտնաբերման շնորհիվ այդ թիվը կարող է մեծանալ: Նորվեգիան ցամաքային սահման ունի Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի հետ: Մայրաքաղաքն է Օսլոն։ Մյուս խոշոր քաղաքներն են Բերգենը, Ստավանգերը, Տրոնհեյմը, Նարվիկը:


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով