Ֆիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ֆիններ (ինքնանվանումը՝ սուոմա - լայսետ), ազգ, Ֆինլանդիայի հիմնական բնակչությունը (մոտ 5,3 մլն, 1983)։

Ավելի քան մեկ միլիոն ֆիններ բնակվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Հյուսիսային Շվեդիայում և Նորվեգիայում։ Խոսում են ֆիններեն, հավատացյալները բողոքականներ են։ Մերձբալթյան ֆինների ժողովուրդների հնագույն նախնիները մ․ թ․ ա․ III հազարամյակում բնակվել են Հարավային Ֆինլանդիայում։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում հարավարևմտյան գինլանդիա են ներթափանցել բալթյան ցեղերը։ Ֆինների նախնիներն աստիճանաբար շարժվել են հյուսիս` դուրս մղելով այժմյան սաամների (լոպարներ) նախնիներին։ Հարավարևմտյան, կենտրոնական և արևելյան ցեղախմբերի (սումի, եմի, կորելներ) միաձուլմամբ կազմավորվել է ֆիննական ժողովուրդը։

Գրականություն[խմբագրել]

  • Народы зарубежной Европы, т․ 2, М․, 1965․
  • Финны в Европе VI—XV века։ Прибалтийско-финские народы / АН СССР. Ин-т археологии; Ред. А. Н. Кирпичников, Е. А. Рябинин (отв. ред.) и др. — М.։ Наука, 1990—197 с.
  • Такала И. Р. Финны в Карелии и в России. История возникновения и гибели диаспоры. — СПб։ Изд-во журнала «Нева», 2002.
  • Финны // Народы России. Атлас культур и религий. — М.։ Дизайн. Информация. Картография, 2010. — 320 с. — ISBN 978-5-287-00718-8
  • Народы России։ живописный альбом, Санкт-Петербург, типография Товарищества «Общественная Польза», 3 декабря 1877, ст. 100
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png