Երկրաքիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Երկրաքիմիա» գիտություն է Երկրի քիմիական կազմի, քիմիական տարրերի տարածման ու տեղաբաշխման, տարբեր օրինաչափությունների, բնական պրոցեսների ընթացքում ատոմների զուգակցման և միգրացիայի մասին։ Այն ուսումնասիրում է երկնաքարերի և երկնային այլ մարմինների (Լուսին, Արուսյակ) քիմիական կազմը, երկրաբանական պրոցեսների վերաբերյալ քիմիական երևույթներ, մշակում է օգտակար հանածոների հանքավայրերի որոնման նոր մեթոդներ, կանխատեսում է հանքային հումքի նոր աղբուրներ։

Երկրաքիմիան որպես գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաքիմիան որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դարի վերջերին։ Օգտվում է քիմիական, սպեկտրալ, ռենտգենյան, ռադիոքիմիական և այլ վերլուծություններից։ Սերտ կապված է երկրաբանության մյուս ճյուղերի հետ։ Հիմնականում՝ քիմիայի, ֆիզիկայի, թերմոդինամիկայի, մաթեմատիկայի և այլ գիտությունների հետ։ Երկրաքիմիայի ասպարեզում մեծ ծառայություն ունեն խորհրդային գիտնականներ՝ Վլադիմիր Վերնադսկին, Ալեքսանդր Ֆերսմանը, Վինոգրադովը, Իփտարովը։ Արտասահմանում՝ Կլարկը, Վիկտոր Հոլդշմիդը, Արհենսը, Կարլ Թուրեքյանը և ուրիշներ։ Երկրաքիմիայի բնագավառում հրատարակվում են երկրաքիմիական բազմաթիվ ամսագրեր («Геохимия», «Geochimica et cosmodiimica Acta»)։ Հայաստանի տարածքում երկրաքիմիական ուսումնասիրություններ է կատարում ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաքիմիայի բաժինը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 626