Տրոնհեյմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տրոնհեյմ
Trondheim
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Trondheimer Stelzenhaiser.jpg
63°25′37″ հս. լ. 10°23′35″ ավ. ե. / 63.426944° հս. լ. 10.393056° աե. ե.
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Մակերես 342,27 կմ²
Խոսվող լեզուներ նորվեգերեն|նորվեգերեն
Բնակչություն 169 343 մարդ (2007)
Խտություն 480 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 1601
Պաշտոնական կայք www.trondheim.kommune.no
##Տրոնհեյմ (Նորվեգիա)
Red pog.png

Տրոնհեյմ (նորվեգերեն՝ Trondheim , նաև Trondhjem, Հարավային Սամի լեզվով՝ Råante, պատմական անունը Ни́дарос նորվեգերեն Nidaros) — բնակչության թվով երրորդն է Նորվեգիայում, տեղակայված է Նիդելվա գետի բերանին, Տրոնհեյմյան ֆյորդի ափին։ Սյոր-Տյորդենլագի ադմինիստրատիվ կենտրեն։ Բնակչության միջին խտությունը 480 մարդ/կմ²։

Անվանումը[խմբագրել]

Քաղաքի հին անունը՝ Նիդարոս,թարգմանաբար նշանակում էր «Նիդի գետաբերան»։ Ավելի ուշ միջնադարում քաղաքի անւնը փոխվեց, դառնալով Տրոնհեյմ, դա նշանակում է «ուժեղների տուն», և այդ անունը Դանիական ժամանակահատվածում եղել է հիմնական։ 1930 թվականին վերադարձվել է հին անվանումը՝ Նիդարոս, բայց ժողովրդի բողոքից հետո արդեն հաջորդ 1931 թվականին նորից դարձել է Տրոնհեյմ։

Պատմությունը[խմբագրել]

Տրոնհեյմում առաջինը բնակություն է հաստատել Օլաֆ Տրյուգգվանսոն՝ 997 թվականին։ Նա էլ հիմնադրել է եկեղեցի և պալատներ։

Սուրբ Օլաֆը մահացել է Նիդարոսից ոչ հեռու Ստիկլաստադիրի ճակատամարտում։ Իր մասունքների մոտ Միջին դարում ուխտ են կատարել բազմաթիվ ուխտավորներ։ 1152 թվականին անգլիացի պրելատ Նիկոլաս Բրեյկսպիրը հիմնել է Նիդարոսյան եպիսկոպոսությունը։

XIII դարից սկսած Նիդարոսը սկսել է իր առևտրային նշանակությունը հանսեյան առևտրաշուկայում՝ Բերգենում։ XIX դարից քաղաքը մնաց գյուղացիներին և այրվել է ավելի քա 15 անգամ։ Քաղաքին մեծ վնասներ է հասցրել շվեդա-դանական պատերազմները XVII դարում։

Կլիմա[խմբագրել]

Տրոնհեյմում ծովային կլիմա է մեղմ ձմեռով ու սառը ամառով։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տրոնհեյմում (1998-2010)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 12,0 15,0 16,0 21,4 28,0 31,2 32,5 31,3 26,0 21,0 16,1 13,1 32,5
միջին առավելագույնը (°C) 1,2 1,5 4,3 8,6 13,5 16,4 19,0 18,2 14,3 9,2 4,2 1,6 9,3
միջին ջերմաստիճանը (°C) -2 -1,6 0,6 4,6 9,1 12,2 14,7 14,0 10,4 5,8 1,2 -1,4 5,6
միջին նվազագույնը (°C) -5 -4,8 -2,5 1,1 5,1 8,5 11,1 10,5 7,0 3,0 -1,4 -4,5 2,3
բացարձակ նվազագույնը (°C) -26 -25 -21,5 -14 -5 -1,1 1,6 0,0 -3,5 -11 -19 -24 -26
տեղումների քանակը (մմ) 73 54 51 42 56 71 96 90 93 81 74 82 862
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն


Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տրոնհեյմում (2004-2013)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 0,1 0,2 3,9 9,5 13,5 16,5 19,5 19,0 14,5 9,2 4,2 0,9 9,3
միջին ջերմաստիճանը (°C) -2 -2,1 0,7 5,6 9,5 12,7 15,6 15,0 11,2 6,5 2,1 -1,2 6,1
միջին նվազագույնը (°C) -4 -4,5 -1,6 2,8 5,5 8,8 11,7 11,7 7,9 3,7 0,0 -3,3 3,0
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

Տրանսպորտ[խմբագրել]

Կենտրոնի տեսքը տաճարի գագաթից

Այս քաղաքի արդյունաբերական զարգացմանը խթանել է առաջին երկաթուղին՝ 1877 թվականին ժամանել է Օսլո։ Ներկա ժամանակում Տրոնհեյմն ու Բուդյոն միացնում է Nordland Line երկաթգիծը։ Քաղաքային տրանսպորտն է տրամվայն ու ավտոբուսը։ Տրոնհեյնի տրամվայային համակարգը Արխանգելյան տրամվայի փակումից հետո՝ 2004 թվական, աշխարհում ամենահյուսիսային համակարգն է։ Տրամվայային համակարգը՝ 8,8 կմ երկարությամբ գալիս է քաղաքի կենտրոնից (Olavs gt. փողոցից) մինչև հանգստի վայր՝ Lian։

Տեսարժան վայրեր[խմբագրել]

Նիդարոսյան ճամբարը ձմռանը
  • Սուրբ Օլաֆի գերեզմանի տեղը կառուցված եկեղեցին(1075 թվական) փոխարինվել է XII—XIV դարերում արդեն գոյություն ունեցող Նիդարոսյան տաճարով։ Տաճարը կամաց վերանորոգվում էր և նրան վերանորոգւմը ավարտվել է 2001 թվականին։ Տաճարում հանդիսավոր կերպով անց են կացվում նորվեգական վանականների օծումը։
  • Մունկխոլմեն բերդա-վանքը Նորվեգիայի ամենահին վանքերից մեկն է, դանիական ժամանակաշրջանում ծառայել է որպես բանտ
  • Դանիական բերդ Կրիստիանսեն (1681—1685
  • Թագավորական փայտե նստավայրը (1774—1778) և արքեպիսկոպոսի քարից պալատը (XVI դար)։
  • Տրոնհեյմում 1760 թվականից գործում է Նորվեգական Գիտությունների Ակադեմիան։
  • Ռինգվե թանգարան- Աշխարհի տրբեր մասերից երգի և երաժշտական գործիքների ազգային թանգարան։
  • Ռոքի տուն։

Հայտնի մարդիկ[խմբագրել]

  • Տոր Տորկիլսենդ (19322006) — նորվեգական գրող, ծովահեն
  • Էմիլ Հեգլո Սվենդսեն ( 1985 թվական հուլիսի 12) — նորվեգական բիատլոնիստ, տասնմեկանգամյա աշխարհի չեմպիոն, երկու անգամ օլիմպիական չեմպիոն՝ Վանկուվերի Խաղերում 2010 թվական, աշխարհի Գավաթի մրցանակակիր։ Երկու անգամ Սոչի 2014 օլիմպիադայի չեմպիոն։

Աղբյուրներ[խմբագրել]