Կարտոֆիլ
| Կարտոֆիլ | |||||
|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | |||||
|
|||||
| Լատիներեն անվանում | |||||
| Cercis | |||||
|
Կարտոֆիլը (լատ.` Solánum tuberósum ) օսլա պարունակող պալարապտղավոր մշակաբույս է: «Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները: Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար: Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»:
Կարտոֆիլի պալարը պարունակում է մինչև 75% ջուր, 25% չոր նյութեր, որից օսլա` 17-22%, սպիտակուցային նյութեր` 2%: Այն պարունակում է C, B1, B2, B6, PP և A վիտամինները: 300գ եփած կարտոֆիլը պարունակում է 21մգ ասկորբինաթթու, որը 30-50%-ի չափով բավարարում է մարդու օրական C վիտամինի պահանջը:
Ծագումը[խմբագրել]
Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է (Չիլի, Պերու, Բոլիվիա), որտեղ դրա մշակությունը բնիկներին հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից առաջ: Եվրոպական երկրներում կարտոֆիլի մշակությունը սկսվել է 16-րդ դարի վերջերին:
Արտաքին հղումներ[խմբագրել]
- GLKS Կարտոֆիլի բազա
- Centro Internacional de la Papa
- Կարտոֆիլի համաշխարհային կոնգրես
- Կարտոֆիլի բրիտանական խորհուրդ
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
- Գինեսի գրքում գրանցված ամենամեծ կարտոֆիլի քաշը կազմել է ավելի քան 8կգ.