Գինեսի ռեկորդների գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SertifikatG.jpg

Գինեսի ռեկորդների գիրք (անգլերեն` The Guinness Book of Records), աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր, նաև զվարճալի երևույթների տեղեկատու է։

Գիրք ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ–տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ։ 198–էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955, օգոստոսի 27, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։ 1974 «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում` որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում, 1956։

Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։

«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։

«Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, ՀՀՀ, Ե. 2009, էջ 182–183