Կոչումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական խաչ և այլ շքանշաններ (Մեծ Բրիտանիա)

Կոչումներ, անվանում, որը սահմանում և շնորհում են իրավասու կազմակերպությունները, հիմնարկները, ձեռնարկությունները, կոլտնտեսությունները՝ պաշտոնապես վկայելով առանձին անձանց կամ կոլեկտիվների ծառայությունները, մասնագիտական, ծառայողական, գիտական կամ այլ որակավորումը։ Կոչումներ սահմանելու, շնորհելու կամ դրանցից զրկելու հետ կապված իրավունքների ու պարտականությունների կարգը սահմանվում է օրենքով կամ նորմատիվ այլ ակտերով։ Լինում են պատվավոր կոչումներ, գիտական կոչում, կոչումներ զինվորական, հատուկ, անհատական, սոցմրցության հաղթողի, տարբեր մրցանակների դափնեկիրների, սպորտային և այլն։ Դատախազության աշխատողներին տրվում են դասային աստիճաններ, իսկ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աշխատողներին՝ դիվանագիտական աստիճաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png